Նարդավանում ձերբակալված 57 անձանց Ադրբեջանում ազատ են արձակել
Ինչպես տեղեկացնում է BBC-ն` հղում անելով ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությանը, Ադրբեջանի իշխանություններն ազատ են արձակել նոյեմբերին Նարդավան գյուղում օրինապահ մարմինների աշխատակիցների հետ բախումներից հետո վարչական կալանքի տակ հայտնված 57 անձանց: 14 մարդ դեռ կալանքի տակ է և ակնկալվում է, որ նրանք ազատ կարձակվեն մինչև հունվարի 15-ը: Ձերբակալվածներից շատերի նկատմամբ 15-30 օրով վարչական կալանք էին սահմանել օրինապահ մարմինների աշխատակիցներին չենթարկվելու համար:
