Լուծարումների և կրճատումների հերթը հասավ մարզադպրոցներին

ՀՀ կառավարությունը սկսում է ՊՈԱԿ-ների լուծարման և միավորման գործընթացը: Ընդ որում, այս անգամ լուծարման ալիքը, պետական կառավարման  գործառույթներով օժտված ՊՈԱԿ-ներից բացի, հասել է նաև մարզական  դպրոցներին: Կառավարության նոյեմբերի 18-ի նիստի օրակարգում ընդգրկված են մի քանի մարզադպրոցների վերամիավորման և լուծարման հարցեր: Մասնավորապես նախատեսվում է, որ «Գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցը» վերակազմակերպել՝ այն  միացնելով «Հրանտ Շահինյանի անվան մարմնամարզության օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցին»: Մեկ այլ որոշմամբ՝ կվերամիավորվեն «Աթլետիկայի օլիմպիական մանկապատանեկան № 2 մարզադպրոց»-ն ու «Աթլետիկայի օլիմպիական մանկապատանեկան № 1 մարզադպրոց»-ը, որոնց հենքով կստեղծվի «Աթլետիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ը: Իսկ Ջրվեժի մենապայքարային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց»-ը նախատեսվում է միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «Գառնիի Ռազմիկ Կարապետյանի անվան մենապայքարային մարզաձևերի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց»-ին, որն այսուհետ կկոչվի «Ռազմիկ Կարապետյանի անվան մենապայքարային մարզաձևերի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց»: Թե որքան գումար է տնտեսվելու այս միավորումների արդյունքում, և քանի աշխատող է կրճատվելու, կառավարության նիստի օրակարգում ընդգրկված նախագծերի  հիմնավորումների մեջ ներկայացված չէ: Բացի այս առաջիկա նիստի օրակարգում ներառված են 3 ՊՈԱԿ-ների լուծարման մասին նախագծեր: Ըստ այդմ՝ առաջիկա օրերին կդադարեցվի նախկին քաղաքաշինության նախարարության կազմում գործող «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ը և ֆինանսների նախարարության «Գնագոյացման վերլուծական ինֆորմացիոն կենտրոնի»  գործունեությունը: Նախատեսվում է նաև լուծարել տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության «Էկոնոմիկա հանդես» ՓԲԸ-ն: «Էկոնոմիկա հանդեսը» 12 աշխատակից ունի, պետական բյուջեից տարեկան  ստանում է 99 մլն 312 հազար դրամ ֆինանսավորում, որի մոտ 46 տոկոսը կազմում են աշխպատավարձերը, իսկ 54 տոկոսը՝ այլ ծախսերը: Ֆինանսների նախարարության «Գնագոյացման վերլուծական ինֆորմացիոն կենտրոն» ՊՈԱԿ-ը 36 աշխատակից ունի, բյուջեից տարեկան հատկացումը 80 մլն 315 հազար դրամ է: Ֆինանսների նախարարությունն առաջարկում է, ՊՈԱԿ-ի փոխարեն, ստեղծել «Գների ուսումնասիրության և վերլուծության գործակալություն»՝ 15 հաստիքով և տարեկան 30 մլն ՀՀ դրամ բյուջեով: Լրագրողների հետ զրույցում ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հայտարարել է, որ ֆինանսների նախարարության ենթակայության տակ գտնվող այս երկու ՊՈԱԿ-ների լուծարման արդյունքում 150-200 մլն դրամ գումար, փոխարենը գործազուրկ կդառնա շուրջ 50 մարդ: Իսկ թե քանի մարդ գործազուրկ կմնա, և որքան գումար կխնայվի «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակի» լուծարման արդյունքում, հայտնի չէ, քանի որ այս գրասենյակի ֆինանսավորման մասին տեղեկություններ կառավարության կայքում չկան: «Մարդկանց կրճատելը շատ բարդ բան է, որովհետև մենք շատ լավ գիտակցում ենք, որ այդ մարդիկ ընտանիք ունեն: Բայց երկու երնեկ մի տեղ չի լինում: Հնարավոր չէ ունենալ արդյունավետ տնտեսություն, արդյունավետ տնտեսական, ծախսային քաղաքականություն՝ առանց ցավոտ քայլերի: Պետք է որոշակի քայլեր անել, որոնք կլինեն ցավոտ, բայց կարևոր,- հայտարարել է ֆինասների նախարար Վարդան Արամյանը և շարունակել:- Եթե մարդը նստած իր աթոռին ստանում է եկամուտ ու ոչ մի արժեք դրա դիմաց չի ստեղծում, ես՝ որպես ֆինանսների նախարար, դրա նկատմամբ անտարբեր չպետք է լինեմ :Ես ներողություն եմ խնդրում փողոցում հայտնված բոլոր այն մարդկանցից, որոնց մենք ստիպված ենք ազատել աշխատանքից: Բայց խնդրում եմ ըմբռնումով մոտենալ, որովհետև մենք որևէ անձնական բան չունենք նրանց դեմ»: Ի տարբերություն մարզադպրոցների՝ վերջին երեք ՊՈԱԿ-ների լուծարման անհրաժեշտությունը թերևս հասկանալի է, այնուամենայնիվ, կառավարությունն ի՞նչ է առաջարկում գործազուրկ դարձած քաղաքացիներին՝ արտագա՞ղթ: Ինչ վերաբերում է մարզադպրոցներին, ապա դրանք վստահաբար փակվում եմ  երեխաների սակավության պատճառով: Իսկ դա հայրենի իշխանությունների վերջին տանսամյակում վարած «փայլուն» քաղաքականության հետևանքն է:   Դավիթ  Մանուկյան

դիտվել է 84 անգամ
Լրահոս
Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Նիկո՛լ, դու հարցեր տալու իրավունք չունես․ կա մի մեղավոր, և այդ մեկը դու ես․ Շարմազանով (video) #ՀԻՄԱ․ Ռուսաստանը խիստ գաղտնի ավիաչվերթ է կատարել․ Փաշինյանն իր վերջին շանսը կորցրեց․ Շաքարյանց (video) Պաշտպանը միջնորդեց վերացնել Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը Փաշինյանը պիտի «матушка земля»–ն երգի ու Պուտինը կների․ Սամվել Կարապետյան (video) Զենքը դրել են գլխին․․․ Նիկոլը աշխատավարձերի բարձրացումով մեծ խնդիր լուծեց․ Իշխանյան (video) Գագիկ Ծառուկյանին ՔԿՀ-ից կրկին տեղափոխել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության Հրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերել ՄԻԵԴ-ը մերժել է Խաչատրյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու պահանջը Հիմարություն է․ ես եմ գնալու Մայր Աթոռ ու․․․ Սամվել Կարապետյանի կոշտ խոսքը (video) Լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ՝ որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում. Յուրա Մովսիսյան «Ուրսուլայի ձագ Նիկոլը մեռելի քելեխ ուտող ա» (video) «Նիկո՛լ, հերիք է թոշակառուներին սովի մատնես ու քերթես»․ Ռուզաննա Ստեփանյան (video) «Սրբապիղծնե՛ր, շատ լավ երևում է, թե որտեղից է փչում այդ թունավոր քամին»․ Ալբերտ Հովհաննիսյանի հայր Խեղճ ու խոցելի լինելով՝ դու միմիայն մեծացնում ես Ադրբեջանի ախորժակը. Տաթևիկ Հայրապետյան Պայթյունը պատերազմական իրավիճակի ուղիղ հետևանք էր, չլիներ պատերազմը, չէր լինի պայթյունը․ պատգամավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am