«20 տարի իմ կյանքը կերաք». Սուրիկ Խաչատրյանի որդին նոր աշխատանք ունի

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի օգնականի պաշտոնը թողնելուց հետո այլ աշխատանքի է անցել: Բայց թե կոնկրետ ինչ աշխատանքի` մարզպետ հայրիկը NewsBook-ի թղթակցի հետ զրույցում չցանկացավ բացահայտել: «Ի՞նչ եք ուզում էլի, ի՞նչ եք ուզում: Իմ կյանքը 20 տարի ուտում եք, հիմա էլ կպել եք իմ տղայից: Խի՞ ա ձեզ էդքան հետաքրքրում, ի՞նչ եք ուզում, 20 տարի կյանքս կերաք, հիմա էլ շուռ եք էկել տղայիս, ի՞նչ եք ուզում»,- բուռն արձագանքեց Սուրիկ Խաչատրյանը: Պատասխանին` «Քավ լիցի, ի՞նչ պետք է Ձեր տղայից ուզենք, ուղղակի ուզում ենք տեղեկանալ` այլ աշխատանք փնտրելո՞ւ է», Սյունիքի մարզպետն ասաց. «Արդեն գտել ա, աշխատում ա, խնդիր չունի ինքը»: Որտե՞ղ է աշխատում` հետաքրքրվեցինք: Սուրիկ Խաչատրյանը պատասխանեց. «Ա, քեզ ինչ, շա՞տ ա քեզ հետաքրքրում, թե որտեղ ա աշխատում: Անիմաստ զանգել ես, նպատակայի՞ն ես զանգել»: Հիշեցնենք, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, իր դիմումի համաձայն, փետրվարի 1-ից ազատվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի օգնականի պաշտոնից: Հիշեցնենք նաև, որ Տիգրան Խաչատրյանի անունը կապվում է «Սդղի գյոլում» տեղի ունեցած ծեծկռտուքի հետ: Մասնավորապես` 2015 թվականի մայիսի 2-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Հարություն Զաքարյանը Գորիս քաղաքի կենտրոնական մասում վիճաբանել էր Տիգրան Խաչատրյանի հետ, որից հետո գնացել են Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածք, որտեղ նրանց են միացել նաև այլ անձինք։ Վիճաբանությունը վերածվել էր ծեծկռտուքի, որի ընթացքում Զաքարյանին աչքի շրջանում պատճառվել է մարմնական վնասվածք: Սյունիքի մարզային դատախազությունում մայիսի 4-ին հարուցվել էր քրեական գործ: Դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձերբակալվել, իսկ ավելի ուշ կալանավորվել էր Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին` Տիգրան Խաչատրյանը: Նշենք նաև, որ խափանման միջոց կալանավորումը Տիգրան Խաչատրյանի նկատմամբ վերացվել էր և այժմ գտնվում է ազատության մեջ: Newsbook.am

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատար փոսում․ կան վիրավորներ Հունիսի 2-ին մաhացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել Օմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվել Արտակ Ավետիսյանն ազատվել է բանտային կալանքից․ նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն Արթուր Օսիպյանը ազատ կարձակվի. Դատախազություն Մտածեք, թե ինչ եք թողնելու ձեզանից հետո. Շարմազանովը հիշեցրել է Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է Քրեական բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք, հայտարարվել հետախուզում Ուշադիր լսե՛ք, ես հիմա երկու կարևոր բան եմ պատմելու Նիկոլից․ Լևոն Զուրաբյան (video) «Նիկոլը կեղծել է ձայները, ասեմ՝ ինչ ենք անելու հետո․․․»․ Լևոն Զուրաբյան (video) Իհարկե մանդատները պետք է վերցնել․ հայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով (video) Փաշինյանը ներվային վիճակում է․ ի՞նչ կլինի, եթե Ռուսաստանը չճանաչի այս ընտրությունները․ Զուրաբյան (video) «Նիկոլին կա՛մ վռնդում ենք, կա՛մ․․․»․ Լևոն Զուրաբյանը դիմում է ժողովրդին (video) «Նիկո՛լ, լու՞րջ ես ասում. դեմքդ տեսե՞լ էիր հունիսի 7-ին, գո՛ղ»․ Գոռ Ավրցյան (video) Խնդրում եմ՝ սա անպայման փոխանցեք Սամվել Կարապետյանին․․․ (video) Վանաձորում «Opel Zafira»-ն վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Որքան ձայն է կորցրել ՔՊ-ն վերահաշվարկի արդյունքում (video) Առնվազն 20,000 մարդ մնացել է առանց ջրի Ամենակարևոր հարցը․ Քրիստինե Վարդանյանը պատասխանում է կարևոր հարցերի (video) ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովում քվեարկության կդրվի Ադրբեջանի հայ գերիներին ազատ արձակելու կոչը Ընդդիմությու՛ն, գնացեք ու ձեր հալալ մանդատները վերցրեք․ Լևոն Զուրաբյանը՝ փաստերով (video) Թուրքիան ջրային սթրեսի շեմին է Ձորաղբյուրում «Sitrack» մակնիշի բեռնատարը հողային աշխատանքներ կատարելիս կողաշրջվել է. կան վիրավորներ Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է «Վահագն Ալեքսանյա՛ն, գիտես քեզ նման քանի ձուկ է ժողովուրդը կանսերվա արել ու ուղարկել․․․»․ արցախցի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am