Կրկին կառաջադրվի
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կառաջադրի իր թեկնածությունը Քրիստոնեա-դեմոկրատական և Քրիստոնեա-սոցիալական միությունների բլոկից կառավարության ղեկավարի պաշտոնում։ Այս մասին հայտնում է DPA գործակալությունը՝ հղում անելով կուսակցության շրջանակների աղբյուրներին։ Գործակալության փոխանցմամբ՝ նման որոշման մասին Մերկելը ծանուցել է Քրիստոնեա-դեմոկրատական միության անդամներին կիրակի կայացած պրեզիդիումի նիստի ժամանակ։ Սպասվում է, որ օրվա ընթացքում նախարարների կաբինետի ղեկավարը հրապարավ հանդես կգա հայտարարոթյամբ և անձամբ կհայտի իր մտադրության մասին։
