Ես չեմ ցանկանում Մարգար Եսայանի դեմքը պատռել. Արագած Ախոյան. տեսանյութ

«Ունենք   հրաշալի  հայեր ի դեմս  Կարո  Փալյանի  և  Սելինե  Դողանի: Նրանք  բավական  ակտիվ գործունեություն  են ծավալում: Ցավոք,   նույնը  չեմ  կարող  ասել  Մարգար  Եսայանի  մասին»-այսօր  Հայելի  ակումբում  ԱԺ  պատգամավոր   Արագած  Ախոյանը  խոսեց  ԵԽԽՎ-ում  քննարկված  բանաձևերից  հետո  Թուրքիայի արձագանքի  մասին: «Վտանգավորը  թուրքը  չէ, այլ`  թուրքացած  հայերը:Այս  պարագայում  սա  ասված  էր հենց  Մարգար  Եսայանի մասին»,-ասաց պատգամավորը` նշելով, որ  անընդունելի  էր  համարում  Եսայանի  վարքը   և  չնայած  այն  հանգամանքին, որ  խոսում  էր  հայերեն, միևնույնն է,  նրա քայլերը հակահայկական  են: «Ես չեմ  ցանկանում  Մարգար  Եսայանի  դեմքը  պատռել: Ես  նրան զգուշացրեցի, որ  եթե  ձեր  կուսակցությունը  ահռելի գումարներ  է  ծախսում, որ   քո վարկանիշը  բարձրացվի  Թուրքիայի    հայերի  շրջանում, ապա  Դուք  ձեր  գործունեությամբ  այն  զրոյի  եք  հավասարեցնում: Նա  ուղղակի  անկեղծ  կուսակցական  է»-պատգամավորը  իր  ունեցած  տեղեկությունների  համաձայն  հայտնեց, որ  մեր հայ  պատգամավորները  շատ  դաժան  ձևով  Մարգար  Եսայանին  իր   տեղը  ցույց  են  տվել: «Քաղաքացիական հասարակությունը  տեղյակ  չի  ղարաբաղյան հարցից: Այնտեղ  այնպիսի  տպավորություն  է, որ   տուժված  մարդիկ ուժները  Ադրբեջանի  վրա  պատելով մտան  և  Ղարաբաղը   գրավեցին»-ասաց  Ախոյանը` ցածր գնահատելով  մեր  քայլերը  տեղեկատվական  ոլորտում: «Իմ  այցի  մասին  Թուրքիայի լրատվամիջոցները  արձագանքեցին,  և  շատ հետաքրքիր  մի  հոդված  լույս  տեսավ՝ «Բարի  գալուստ, հարևան» վերնագրով: Այնտեղ  գրված  էր՝  «Սահմաններն  էլ  բացենք, որ  մեր  գլխում  արդեն  սահմաններ  չմնա»  արտահայտությունը  և  ղարաբաղյան  հարցով  հետաքրքրվողներին  առաջարկում  էին  ընթերցել   Թոմաս  Դե  Ուաալի  «Ղարաբաղ»  գիրքը: Պատահական  չեն  նման  հոդվածների  տպագրվելը  և  դրանից  եզրակացություն, որ   ժամանակն  է  այս  մարտահրավերներին  պատասխանել»-հայտնեց  պատգամավորը: Արդյոք Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավորներ Սելինե  Դողանը  և  Կարո  Փալյանը  հրավիրվել  են Հայաստան հարցին բանախոսը պատասխանեց. «Առաջարկներով    և  խնդրանքներով  մեզ  դիմեցին  հայ  պատգամավորները, հատկապես  Սելինե  Դողանը, հետագայում  մեր  համագործակցությունը  շարունակելու  նպատակով: Սելինե  Դողանը  և  Կարո  Փալյանը  հրավիրվել  են  Հայաստան  և  կարծում  եմ` դա  կլինի  պատմական: Առավել մանրամասն`տեսանյութում.   Լուսինե  Միքաելյան      

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատար փոսում․ կան վիրավորներ Հունիսի 2-ին մաhացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել Օմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվել Արտակ Ավետիսյանն ազատվել է բանտային կալանքից․ նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն Արթուր Օսիպյանը ազատ կարձակվի. Դատախազություն Մտածեք, թե ինչ եք թողնելու ձեզանից հետո. Շարմազանովը հիշեցրել է Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է Քրեական բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք, հայտարարվել հետախուզում Ուշադիր լսե՛ք, ես հիմա երկու կարևոր բան եմ պատմելու Նիկոլից․ Լևոն Զուրաբյան (video) «Նիկոլը կեղծել է ձայները, ասեմ՝ ինչ ենք անելու հետո․․․»․ Լևոն Զուրաբյան (video) Իհարկե մանդատները պետք է վերցնել․ հայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով (video) Փաշինյանը ներվային վիճակում է․ ի՞նչ կլինի, եթե Ռուսաստանը չճանաչի այս ընտրությունները․ Զուրաբյան (video) «Նիկոլին կա՛մ վռնդում ենք, կա՛մ․․․»․ Լևոն Զուրաբյանը դիմում է ժողովրդին (video) «Նիկո՛լ, լու՞րջ ես ասում. դեմքդ տեսե՞լ էիր հունիսի 7-ին, գո՛ղ»․ Գոռ Ավրցյան (video) Խնդրում եմ՝ սա անպայման փոխանցեք Սամվել Կարապետյանին․․․ (video) Վանաձորում «Opel Zafira»-ն վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Որքան ձայն է կորցրել ՔՊ-ն վերահաշվարկի արդյունքում (video) Առնվազն 20,000 մարդ մնացել է առանց ջրի Ամենակարևոր հարցը․ Քրիստինե Վարդանյանը պատասխանում է կարևոր հարցերի (video) ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովում քվեարկության կդրվի Ադրբեջանի հայ գերիներին ազատ արձակելու կոչը Ընդդիմությու՛ն, գնացեք ու ձեր հալալ մանդատները վերցրեք․ Լևոն Զուրաբյանը՝ փաստերով (video) Թուրքիան ջրային սթրեսի շեմին է Ձորաղբյուրում «Sitrack» մակնիշի բեռնատարը հողային աշխատանքներ կատարելիս կողաշրջվել է. կան վիրավորներ Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է «Վահագն Ալեքսանյա՛ն, գիտես քեզ նման քանի ձուկ է ժողովուրդը կանսերվա արել ու ուղարկել․․․»․ արցախցի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am