Էրդողանը նախազգուշրել է ՆԱՏՕ-ին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիրակի նախազգուշացում է արել ՆԱՏՕ-ին դաշինքոմ թուրք զինծառայողներին պաշտպանություն տրամադրելու վերաբերյալ։ Խոսքն այն զինծառայողների մասին է, որոնց իշխանություններն ահաբեկիչ են համարում։ Այս մասին հայտնում է France Presse գործակալությունը։ Նախագահի հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ ՆԱՏՕ-ի ղեկավար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ թուրքական բանակի մի քանի սպաեր, ովքեր ծառայում են ՆԱՏՕ-ի հրամանատարական դիրքերում, ապաստան են խնդրել հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո։ «Դաշինքը չի կարող ապաստանի նման հայց թույլ տալ։ Նրանք, ում մասին գնում է խոսքը, մեղադրվում են ահաբեկչության մեջ»,-ասել է Էրդողանը։
Նրա խոսքով՝ կառավարությունը պահանջել է, որպեսզի ապաստան հայցած զինծառայողներն արտահանձնվեն։
