ԴԱԻՇ-ի առաջնորդը մահապարտի գոտիով է քնում
ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին Մոսուլ քաղաքին իրաքցի զինվորականների ավելի ու ավելի մոտենալու հետ կապված՝ այնքան է իրեն վտանգված զգում, որ հրաժարվել է լքել ստորգետնյա թունելները և դադարել է քնել առանց մահապարտի իր գոտու: Այս մասին հայտնում է Fox News-ը: Իրաքցի զինվորականները, հղում անելով աղբյուրներին Մոսուլի ներսում, հայտնում են, որ ալ-Բաղդադին «անզուսպ է դարձել», նա կորցնում է ինքնատիրապետումը և գնալով պարանոյայի ավելի շատ նշաններ է դրսևորում: Նշվում է, որ ԴԱԻՇ-ի առաջնորդը «դադարել է որևէ տեղ գնալ և մարդկանց մեջ երևալ»: Մոսուլի ներսում աղբյուրի հաղորդմամբ՝ ալ-Բաղդադին «ապրում է գետնի տակ և ունի թունելներ, որոնք դեպի տարբեր տարածքներ են ձգվում»:
«Նա չի քնում առանց մահապարտի իր բաճկոնի, որպեսզի կարողանա այն ակտիվացնել երբ իրեն բռնեն», հավելել է աղբյուրը:
