«Քաղաքական ճանապարհով ձեռք բերված պայմանավորվածությունների խախտումը հղի է անկանխատեսելի հետևանքներով». Վահե Էնֆիաջյան

ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանի ելույթը` ՀՀ Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ՌԴ դաշնային խորհրդի միջազգային գործերով կոմիտեի համատեղ նիստում Խորհրդարանական դիվանագիտությունը հանդիսանում է օրենսդիր փոխգործակցության լավագույն ձևաչափը: Այստեղ է, որ երկու և ավել երկրների խորհրդարանականները հնարավորություն են ունենում համատեղ աշխատանքային գործունեություն ծավալել: Մեր բազմաբևեռ աշխարհում միջխորհրդարանական դիվանագիտության առաքելությունը չափազանց կարևոր է: Այն համակարգ է, որտեղ քննարկվում և կորդինացվում են մի քանի պետությունների հասարակական կարծիքներն ու մոտեցումները որոշակի համընդհանուր խնդիրների շուրջ: ԱՊՀ շրջանակներում միջխորհրդարանական դիվանագիտությունը ամենաբարձր մակարդակներով հնարավորություն է ստեղծվում քննարկել համագործակցող պետությունների առջև ծառացած կարևորագույն հիմնախնդիրներ: Վստահ կարելի է ասել, որ այսօրինակ համագործակցությունն արդարացված է և ունակ է լուծել այն խնդիրները, որոնք առկա են մեր առջև: Մենք ապրում ենք փոփոխությունների ժամանակշրջանում, երբ անհրաժեշտ է արդյունավետ համագործակցել և արագ արձագանքել զարգացող իրադարձություններին: Անշուշտ մեր առջև դրված գլխավոր նպատակներից է նաև համագործակցող պետությունների օրենսդիր մարմինների առավել սերտ և կառուցողական համագործակցությունը: ԱՊՀ միջխորհրդարանական դիվանագիտությունը մշտապես կարևոր դերակատարում է ունեցել ոչ միայն օրենսդիր այլև հումանիտար ոլորտի գործընթացներին խոսքը մասնավորապես պատմական՝ 1994 թ. Բիշքեկյան համաձայնագրի ստորագրմանն է առնչվում, որը մեծ ներդրում ունեցավ Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատման գործընթացում, հիշեցնեմ, որ այն ժամանակ դա միջխորհրդարանական դիվանագիտության բնագավառում նախադեպը չունեցող երևույթ էր: Նմանօրինակ ձևաչափի համագործակցությունն մոբիլիզացնում են վերոնշյալ և օրենսդիր գործունեությանն առնչվող մնացած բոլոր ճյուղերը: Քաղաքականությունն այն բացառիկ գործոնն է, որը թույլ է տալիս հաղթահարել ցանկացած կոնֆլիկտ՝ բացառելով ուժի կիրառումը: Ահա թե ինչու ենք մենք կարևորում քաղաքական գործընթացները, ինչու ենք շարունակաբար լավացնում հարաբերությունները մեր գործընկերների հետ և փոխշահավետ սկզբունքներով ծառայում ՝ հանուն հասարակության: Պետք է մշտապես գիտակցել, որ քաղաքական ճանապարհով ձեռք բերված պայմանավորվածությունների խախտումը հղի է անկանխատեսելի հետևանքներով: ԱՊՀ Միջխորհրդարանական համագործակցության ձևաչափն ապացուցել է իր արդյունավետությունը. պլենար նիստերի աշխատանքային օրակարգերն ու դրանից բխող գործընթացները ցույց են տալիս, որ մենք ընթանում ենք ճիշտ ուղղությամբ, բայց միևնույն ժամանակ փաստ է, որ մենք դեռ շատ անելիք ունենք: Կարևոր եմ համարում ընդգծել, որ ԱՊՀ համագործակցության շրջանակներում Հայ հասարակությունը մշտապես առանձնակի դրական վերաբերմունք է ցուցաբերում ինչպես ԱՊՀ-ի այնպես էլ առանձնահատուկ Ռուսաստանի Դաշնության, որպես ստրատեգիկ գործընկեր և բարեկամ ժողովրդի հանդեպ: Մենք նաև ակտիվ մասնակցություն ենք ունենում Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդաժողովի շրջանակներում ընթացող աշխատանքներին: Վերջինս հանդիսանում է տնտեսական համագործակցության բլոկ, որտեղ մեր փոխգործակցությունը նույնպես գնահատում եմ կառուցողական մակարդակի վրա: Ընդամենը վերջերս՝ հոկտեմբերի 5-7-ը բարձր մակարդակով կայացավ Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդաժողովի շրջանակներում հերթական հանդիպումը, որին Հայաստանյան պատվիրակությունը ներկայացրեց նախկինում ձեռքբերված պայմանավորվածությունների արդյունքում իրականացված աշխատանքները և հանդես եկավ սեփական առաջարկություններով, ինչպես ավելի բարձրացնել համագործակցության մակարդակը: Վստահ եմ, մենք ընթանում ենք ճիշտ ուղով ու յուրաքանչյուր պետության համապատասխան օղակի աշխատանքների շարունակական համակարգված աշխատանքը ավելի կնպաստի ընդհանուր նպատակների իրագործմանը: Սրանք համապարփակ հարցեր են, որոնք պահանջում են շարունակական աշխատանք և նպատակասլածություն: Երկրի կառավարման մի քանի օղակներ կան, դրանցից մեկը, եթե չասեմ կարևորագույնը, հենց օրենսդիր համակարգն է, որտեղ մշակվում են օրենսդրական նախաձեռնություններն ու իրավական ակտերը: Դա չափացանզ պատասխանատու գործ է, քանզի անհրաժեշտ է կատարել համապատասխան հետազոտություններ, հասկանալ հասարակական պահանջն ու ուղղորդվելով փորձագիտական եզրակացություններով, ձեռնամուխ լինել օրենքների մշակմանը: Իրավական պետությունը, ժողովրդավարական արժեքներն ու քաղաքացիական հասարակության ձևավորումը յուրաքանչյուր պետականության կարևորագույն հիմքերից են, որոնք թույլ են տալիս զարգանալ ճիշտ ու արդյունավետ ուղիներով: Անհաղթահարելի մարտահրավերներ չեն լինում, դրանք չկան ո՛չ կյանքում, ո՛չ էլ, առավել ևս, քաղաքականությունում: Խոչընդոտները հաղթահարելիս մշտապես կարելի է հղում անել այս կամ այն գործոնին, որը խոչընդոտ է հանդիսանում մեր առջև դրված նպատակների հաղթահարման գործում, բայց կարելի է նաև այդ հղումներն անելու փոխարեն ուղղակի անել քայլեր, գնալ համապատասխան գործողությունների, որոնք թույլ կտան հասնել ցանկալի արդյունքի: Դա ամենևին էլ հեշտ չի լինելու, սակայն վստահ եմ, որ նոր մոտեցումների առջև բաց լինելը, խնդիրներին այլ տեսանկյուններից նայելն ու վճռականությունը միանշանակ կօգնեն հասնել բոլորիս կողմից ցանկալի արդյունքին: Շնորհակալություն  

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Բարխուդարլի, Խեյրիմլի․․․ Փաշինյանն ադրբեջաններեն տեղանուններ հնչեցնելով թվարկել է հաջորդիվ հանձնվելիք տարածքները Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասին Զելենսկին և Մակրոնը քննարկել են ՀՕՊ ոլորտում համագործակցությունը ԵՊՀ գիտխորհուրդը վերածվել է որոշումները դակողի, լուռ հետևում է, թե ինչպես է ԵՊՀ-ն կորցնում իր դեմքը Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի երկխոսություն սկսել․ Ստուբ ԱՄՆ Կոնգրեսում կասկածում են Ուկրաինային նոր ֆինանսական օգնության փաթեթ տրամադրելու հարցում Դու եկար որպես աստղ, հեռանում ես որպես լեգենդ․ «Բարսելոնան» հայտարարել է Լևանդովսկու հեռանալու մասին Ուսուցիչների գործն ուզում են կոծկե՞լ. Հանրայինը արդարացնում է ՔՊ քարոզարշավին մասնակցած ուսուցիչներին Թրամփից ու Պուտինից հետո՝ Վուչիչը Տղե’րք, ներեք մեզ, երբ դուք լուռ զոհվում էիք, մենք լռում էինք… Աշոտ Մինասյան Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում Ժողովուրդը ՔՊ-ին ատում է. Արմեն Աշոտյան (Տեսանյութ) ՔՊ -ի քարոզարշավի ժամանակ քաղաքացիները վանկարկում են․ «Սամվե՛լ, վարչապե՛տ» Մոուրինյուն նոր կիսապաշտպան է ընտրել «Ռեալի» համար Մոսկվայում հաջորդ շաբաթ անոմալ շոգ է սպասվում ՌԴ ԱԳ նախարարը Արևմուտքին մեղադրել է Ուկրաինայում «լեզվական ցեղասպանությունը» լռության մատնելու մեջ «Ֆրանսիայից մի բավականին հետաքրքիր տեղեկություն…». Հակոբ Բադալյան Իրանի կառավարությունում ընդունել են ապրանքների գների կտրուկ բարձրացման փաստը․ Al Jazeera ՔՊ քարոզչության շպարգալկաներ. կռուտիտների ժողովածու` հարց N 1․ «Հրապարակ» Մոտ 90-120 միլիոն ռուբլի․ Պուգաչովայի՝՝ թոռանը նվիրած տան արժեքը Ե՞րբ կհրապարակվի «սնկի գործով» վճիռը Չգիտեմ ավելի լավ է համբալ լինես, թե Ալիևի տուզիկը․ Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանին «Երկու օր ա՝ լեզվին են տալիս Ռուսաստանի դեմ, իրենց բոլոր մեղքերը փաթաթում են հիմա էլ ՌԴ–ի վզին». Քոչարյան Թուրքիան շարունակում է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ՝ F-35 կործանիչների գնման շուրջ․ Էրդողան #ՀԻՄԱ․ Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին․ կոնսենսուս –1 (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am