ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Յան Վապավուորիի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` նախարար Լևոն Մկրտչյանը բարձր է գնահատել կրթության ոլորտում ԵՆԲ-ի հետ համագործակցությունը: «Մեզ համար կարևոր է յուրաքանչյուր աշակերտի որակյալ կրթությունն ապահովող ցանկացած նախաձեռնություն` ուղղված ուսումնական հաստատությունների արդիականացմանը, դպրոցների ժամանակակից լաբորատորիաներով հագեցմանը, ինչպես նաև` շենքային պայմանների բարելավմանը»,-նշել է Լևոն Մկրտչյանը: Այդ համատեքստում նախարարը կարևորել է Եվրոպական ներդրումային բանկի կողմից մեր երկրում իրականացվող դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիրը: Հյուրերի խնդրանքով ներկայացնելով կրթության համակարգում իրականացվող բարեփոխումների առաջնահերթությունները` նախարարը շեշտել է, որ ներկայում հիմնական խնդիրը որակի ապահովումն է կրթության բոլոր աստիճաններում` հանրակրթության, միջին մասնագիտական և բարձրագույն: Լևոն Մկրտչյանի խոսքով` Բոլոնիայի գործընթացին անդամակցող Հայաստանի կրթական համակարգի կառույցն ամբողջությամբ համապատասխանեցվել է եվրոպական չափանիշներին, այժմ ժամանակն է լուծումներ գտնել բովանդակային խնդիրների կարգավորման համար: ԿԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել ԵՆԲ-ի հետ համագործակցության ծրագրեր իրականացնել կրթության ոլորտի տարբեր ուղղություններով: Յան Վապավուրին իր գոհունակությունն է հայտնել ԵՆԲ-ի կողմից Հայաստանի կրթության ոլորտում իրականացվող ծրագրերի վերաբերյալ: Նա նշել է, որ ԵՆԲ-ն բավարարված է արդեն հաստատված ծրագրերի իրականացման որակով: Յան Վապավուրիի խոսքով, համատեղ արդյունավետ փորձն ամուր հիմք է ստեղծում հետագա համագործակցությունը շարունակելու համար և խնդրել է ներկայացնել հետագա համագործակցության առաջնահերթությունները: Հանդիպման ընթացքում Լևոն Մկրտչյանը և Յան Վապավուրին քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:
ՀՀ ԿԳ նախարարություն
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը