Այսօր սովորականից տարբերվող ընթացք ունեցավ այն մամուլի ասուլիսը, որի բանախոսը «Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանն էր: Վերջինս դիմելով լրագրողներից մեկին, ասաց. «Որտե՞ղ ես դու դաստիարակվել… տանը դաստիարակված երեխան կասի՝ չի կարելի… եթե տանն է դաստիարակվել»: Խնդիրը ծագեց նրանից, որ Ա. Պողոսյանը խոսում էր Օպերայի շենքի դիմացի պուրակի մասին, բայց ցուցադրում էր Աբովյան պուրակում արված լուսանկար, և լրագրողի ճշտող հարցից հետո, թե ինչո՞ւ է լուսանկարում այլ բան պատկերված, իսկ ինքը այլ բանի մասին խոսում, նա ձայնը բարձրացրեց ու սկսեց գոռգոռալ լրագրողի վրա, միջամտած մյուս լրագրողներին էլ սկսեց վիրավորել:
Թեև ասուլիսի մյուս բանախոս՝ բնապահպան Կարինե Դանիելյանին չվիրավորելու համար որոշեցինք դուրս չգալ ասուլիսից, բայց ի նշան բողոքի՝ մի խումբ լրագրողներով որոշեցինք չլուսաբանել Արմեն Պողոսյանի խոսքը:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը