«Երևանի քաղաքապետարանն ունի քաղաքաշինական խորհուրդ, որի անդամն եմ վերջին տարիներին, բայց Երևանի պուրակների խնդիրների մասին այնտեղ քննարկումներ չեն եղել: Այսինքն՝ նախագծերը չեն ներկայացվել, ու շատ դեպքերում առանց դրանք ներկայացնելու պուրակներում սկսում են շինարարություն անել: Եթե ներկայացնում են, այնտեղ բավականին էկոլոգիական ՀԿ-ներ կան, որոնք ասում են, որ էկոլոգիային վնաս չպետք է լինի: Ի վերջո, ստացվում է այնպես, որ քաղաքաշինությունը Երևանում որոշում են միայն փողատեր մարդիկ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց բնապահպան Կարինե Դանիելյանը: «Օպերայում կուզենան, Հանրապետության հրապարակում կուզենան՝ կիրականացնեն շինարարություն: Դրանով շատ մեծ վնաս է հասցվել քաղաքին, որովհետև հակաէկոլոգիական քաղաքաշինություն է իրականացվել: Նաև սեյսմիկ անվտանգությունն է վնասվել: Հյուսիսային պողոտան կարող է օրինակ ծառայել, թե ինչպես չի կարելի կառուցել»: Դանիելյանի խոսքով՝ մի ձեռքով ստորագրում են կոնվենցիաներ, որ պետք է ադապտացվենք կլիմայի փոփոխությանը, իսկ մյուս ձեռքով՝ քարե անապատ սարքում, քաղաքի վնասներն ու վտանգները մեծացնում: Նրա խոսքով՝ Երևանը պաշտպանված չէ նաև սելավներից. «Կլիմայի փոփոխության պայմաններում սելավների վտանգները խիստ աճել են: Մենք փակեցինք սելավատարը, հիմա այն չի մաքրվում այնպես, ինչպես պետք է, լցվում է աղբով, և այն, ինչ եղավ Թբիլիսիում, կարող է մեզ մոտ էլ լինել: Ուժեղ անձրևների պարագայում ստորգետնյա անցումներն անցնում են ջրի տակ. դա արդեն ահազանգ է քաղաքի համար, որ հասկանան՝ վտանգված է»:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը