Թուրքիայում ապօրինի ներգաղթյալների կենտրոնում անկարգություններ են գրանցվել. տեսանյութ
Ստամբուլում ապօրինի ներգաղթյալների համար նախատեսված կենտրոնում անկարգություններ են տեղի ունեցել, ինչի հետևանքով կենտրոնից կարողացել է փախչել մոտ 100 մարդ: Այդ մասին հայտնում է թուրքական Haber 7-ը: Լրատվամիջոցի տվյալներով՝ ներգաղթյալներն այրել են անկողնային պարագաները, ինչից հետո կոտրել են դուռը:
