«Անկարելի է որևէ մարդու ասած լինեմ, որ իրեն չբուժեք, թող մահանա»

«Հրապարակ» թերթը գրում է. «Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վիրահատությանն ու ապաքինմանն ԱՄՆ-ում հետևում էին բոլորը, ոմանք շունչները պահած, ոմանք անտարբեր, բայց այնուամենայնիվ հետևում էին: Եվ այն, որ ինչ-որ մեկը կարող է աղիքային քաղցկեղի վիրահատություն տարած նախագահի մահը ցանկանալ, մեղմ ասած անհանդուրժելի էր շատերի համար: Newsbook.am լրատվական կայքի տեղեկություններով ամերիկահայ գրող, հասարակական ակտիվիստ, «Կալիֆորնիա կուրիեր» (The California Courier) թերթի գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը բողոքել է «Գլենդեյլ Մեմորիալ» հիվանդանոցի տնօրենությանը, թե ինչո՞ւ են առանց հաշվի առնելու լոսանջելեսահայության կարծիքը, բուժել Լևոն Տեր-Պետրոսյանին: Ինքը՝ Հարութ Սասունյանը զարմանք է հայտնում, նշում է, որ այդ ամենը կողծիք է: «Այդ հոդվածը ես տեսել եմ, ոչ հոդվածի հեղինակ կա, ոչ աղբյուր է նշվել, շինծու մի բան: Ես՝ որպես հայ մարդ, ամբողջ կյանքս նվիրել եմ հայ ազգին, հայրենիքին, երբևիցե անկարելի է ցանկանամ, որ որևէ մի հայ անկախ, թե ինչ պաշտոնի վրա է, թե ինչ քաղաքական գաղափարների տեր է, որպես մարդ արարած, որպես հայրենիքի նախագահ, անկարելի է, որ ես որևէ մարդու ասած լինեմ, որ իրեն չբուժեք, թող մահանա»,- նշեց Հարութ Սասունյանը: Վերջինիս խոսքերով՝ ինքը որևէ մեկի հետ խնդիր չունի, չի պատկերացնում, թե նման հոդվածի մոտիվացիան որը կարող էր լինել: Հարութ Սասունյանը պատմում է, որ երբ Լևոն Տեր-Պետրոսյանի կինը քաղցկեղ ուներ, եկել էր ԱՄՆ բուժվելու, իրեն այցելել է. «Նախագահի կնոջ հետ նստել եմ, զրուցել եմ, առողջություն եմ մաղթել, նույն բանն էի պատրաստվում անել: Նախագահը հիվանդանոցից դուրս եկավ, մինչև այժմ նրան չէր կարելի տեսնել, ես նման ծրագրեր ունեմ նաև այս անգամ, այցելել և առողջություն մաղթել: Նույնիսկ եթե ես ինչ-որ մարդու հետ, լինի նախագահ, թե ինչ-որ մի մարդ հայ, կամ նույնիսկ մի օտար մարդ, կյանքում մարդու մահ չեմ ցանկանա, ես այդքան անմարդկային չեմ»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:  

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատար փոսում․ կան վիրավորներ Հունիսի 2-ին մաhացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել Օմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվել Արտակ Ավետիսյանն ազատվել է բանտային կալանքից․ նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն Արթուր Օսիպյանը ազատ կարձակվի. Դատախազություն Մտածեք, թե ինչ եք թողնելու ձեզանից հետո. Շարմազանովը հիշեցրել է Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է Քրեական բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք, հայտարարվել հետախուզում Ուշադիր լսե՛ք, ես հիմա երկու կարևոր բան եմ պատմելու Նիկոլից․ Լևոն Զուրաբյան (video) «Նիկոլը կեղծել է ձայները, ասեմ՝ ինչ ենք անելու հետո․․․»․ Լևոն Զուրաբյան (video) Իհարկե մանդատները պետք է վերցնել․ հայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով (video) Փաշինյանը ներվային վիճակում է․ ի՞նչ կլինի, եթե Ռուսաստանը չճանաչի այս ընտրությունները․ Զուրաբյան (video) «Նիկոլին կա՛մ վռնդում ենք, կա՛մ․․․»․ Լևոն Զուրաբյանը դիմում է ժողովրդին (video) «Նիկո՛լ, լու՞րջ ես ասում. դեմքդ տեսե՞լ էիր հունիսի 7-ին, գո՛ղ»․ Գոռ Ավրցյան (video) Խնդրում եմ՝ սա անպայման փոխանցեք Սամվել Կարապետյանին․․․ (video) Վանաձորում «Opel Zafira»-ն վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Որքան ձայն է կորցրել ՔՊ-ն վերահաշվարկի արդյունքում (video) Առնվազն 20,000 մարդ մնացել է առանց ջրի Ամենակարևոր հարցը․ Քրիստինե Վարդանյանը պատասխանում է կարևոր հարցերի (video) ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովում քվեարկության կդրվի Ադրբեջանի հայ գերիներին ազատ արձակելու կոչը Ընդդիմությու՛ն, գնացեք ու ձեր հալալ մանդատները վերցրեք․ Լևոն Զուրաբյանը՝ փաստերով (video) Թուրքիան ջրային սթրեսի շեմին է Ձորաղբյուրում «Sitrack» մակնիշի բեռնատարը հողային աշխատանքներ կատարելիս կողաշրջվել է. կան վիրավորներ Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է «Վահագն Ալեքսանյա՛ն, գիտես քեզ նման քանի ձուկ է ժողովուրդը կանսերվա արել ու ուղարկել․․․»․ արցախցի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am