«Ես կյանքս էլ կտամ բանակի համար բայց …», «Էլի ժողովրդից են փող պոկում …», «Ով որ թալանելա ա, թող նա էլ փող տա …», շարքը կարելի է շարունակել: Հայաստանում մոդայիկ է դարձել ցանկացած նախաձեռնություն` առանց բովանդակությանը եւ անգամ նպատակին ծանոթանալու, վարկաբեկել: Կարեւոր չէ` խոսքը 1000 դրամի, 50 դրամի, 6,9 դրամի, թե՞ 5 տոկոսի մասին է, կարեւոր չէ, թե որքանո՞վ է հիմնավոր կամ ոչ հիմնավոր, որքանո՞վ են տեղեկացված կամ անտեղյակ, բայց «կյանքը բանակին» տվող ֆեյսբուքյան եւ այլ «հերոսները» կյանքի ու մահվան պայքար են սկսում դրամի կամ տոկոսի համար: Իհարկե, ֆեյսբուքում նրանց կյանքը վտանգի չի ենթարկվում, բայց ահա իրենց կյանքը իսկապես ամեն օր վտանգի ենթարկողների նկատմամբ այս մոտեցումը առնվազն զզվանք է առաջացնում: Մի խոսքով, նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ: Գլխավոր թերությունը, որ այն ունի` համահարթեցված մոտեցումն է: Մինչդեռ, հարկ է, որ այն ավելի արդար լինի: 1000 դրամ վճարը բոլորի համար սահմանելու փոխարեն, արդարության եւ նաեւ արդյունավետության բարձրացման առումով ավելի ճիշտ կլինի կիրառել ավելի բարձր աշխատավարձ ստացողից` ավելի շատ գումար սկզբունքը: Ենթադրենք, մինչեւ 200 հազար դրամ ստացողների համար 1000 դրամ, յուրաքանչյուր հաջորդ 200 հազար դրամ ավելի աշխատավարձի դեպքում լրացուցիչ 1000 դրամ:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այս համարում
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը