Գյումրու Անի թաղամասի Պարույր Սևակ 13 շենքի 116 բնակարանում բնակվող Երանոսյաններին կեսգիշերին ահաբեկած ռուս զինծառայողը 25-ամյա Սերգեյ Սուդնիկովն է, ով ծառայում է 103 ռազմաբազայում: Այս մասին-կայքի հետ զրույցում պատմել են Երանոսյանների հարեւանները:
Նրանց խոսքով՝ զինծառայողը ոստիկանությունում բացատրություն է տվել եւ ասել, որ շփոթել է տան տեղը:
«Նրա պատմելով՝ իբր պետք է գնար հարեւանությամբ գտնվող շենքի չորրորդ հարկը՝ իր զինծառայող ընկերների մոտ, բայց խմած է եղել ու շփոթել է: Հիմա էն դարն է, որ ոչ մի բանի չես հավատում: Դա իսկապես պատահականություն էր, թե դաժան կատակ, որը կարող էր փորձանքով ավարտվել, չգիտեմ: Հասկանո՞ւմ եք, դա կարող էր ցանկացածի հետ պատահել, հատկապես այս անպատժելի մթնոլորտում: Անգամ քրեական գործ էլ չի հարուցվել: Իսկ հիմա ո՞վ է պատասխան տալու Երանոսյանների վախի ու ապրումների համար»,- դժգոհեցին հարեւանները:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը