«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Պարզվում է` կադրային փոփոխություններ ծրագրել էին դեռ այս տարվա փետրվար ամսին, որպեսզի անցումը կտրուկ չլիներ: Այդ ժամանակ Արմեն Գեւորգյանը պետք է դառնար ոչ թե նախագահի աշխատակազմի ղեկավար, այլ՝ փոխվարչապետ, իսկ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը` Վերահսկիչ պալատի ղեկավար, ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը` Քաթարում դեսպան: Սակայն Վաչե Գաբրիելյանը կտրուկ դեմ է եղել իր ՎՊ տեղափոխվելուն: Նույն աղբյուրների փոխանցմամբ` այս նոր կառավարությունը եւս վերջնական չէ, 6 ամիս հետո Կարեն Կարապետյանը կրկին փոփոխությունների կգնա` ազատվելով հին կադրերից, այդ թվում՝ Էդվարդ Նալբանդյան, Արտեմ Ասատրյան, Հրանուշ Հակոբյան եռյակից՝ խաղի մեջ մտցնելով նոր դեմքեր: Նախարարական աթոռը կթողնի նաեւ Արփինե Հովհաննիսյանը՝ դառնալով պատգամավոր` ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ակնկալիքներով, իսկ նրա հոգեւոր «հայր» Դավիթ Հարությունյանի սպասումներն առնչվում են ԱԺ փոխնախագահի «պորտֆելին»»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը