Այսօր Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանն ասաց, որ ռուսական ռուբլու արժեզրկումը կապված է մի շարք հանգամանքների հետ:
«Ռուսաստանից Հայաստան էր ուղարկվում շուրջ երկու միլիարդ դոլարին համարժեք գումար: Ռուբլու արժեզրկումը առաջ բերեց դրամական միջոցների սղության, ինչն իր հերթին ազդեցություն ունեցավ մեր տնտեսության վրա: Իմ խորին համոզմամբ` շատ կարճ ժամանակահատվածում Ռուսաստանը կունենա լուրջ տնտեսական վերելք՝ իր ցածր ինքնարժեքի հաշվին»-հայտնեց պատգամավորը:
Վարդան Այվազյանը կարևոր է համարում ՀՀ-ի` ԵՏՄ-ին անդամակցումը, համարելով, որ այն լուրջ հնարավորություններ կստեղծի Հայաստանի համար:
«ՀՀ անդամակցումը ԵՏՄ-ին՝ դա ճիշտ ընտրված տնտեսական քաղաքականություն է: Եթե մենք որոշակի լծակներ չենք օգտագործում, չենք օգտվում այդ հրաշալի հնարավորությունից, դա չի նշանակում, որ քաղաքական ընտրությունը սխալ է կատարված»-նշեց բանախոսը`շարունակելով. «Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը լուրջ հնարավորություններ է ստեղծում Հայաստանի համար և մեր կողմից շատ սխալ կլինի չօգտվել այդ հնարավորությունից: Իրանը ամենաբարիացակամ պետությունն է տարածաշրջանում և հարկավոր է նրա հետ ամուր կապեր պահպանել»:
Վարդան Այվազյանը վստահաբար հայտնեց, որ ոչ ոք դեռևս էժան գազ չի առաջարկել և Իրանը միայն հայտարարում է, որ պատրաստ է գազ մատակարարել:
«Մեզ ոչ ոք չի ասում, որ պարտավոր ենք միայն Ռուսաստանից գազ գնենք: Խ՞ի կասկածում ես, որ ասեն 160 դոլարից էժան գազ ենք տալիս, մենք չընդունենք»-հարցադրում արեց պատգամավորը:
Լուսինե Միքաելյան
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը