«Ժողովուրդ». Նախարարի ախորժակը
«ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին պատկանող «Արին- տերլև» ՍՊԸ-ի»՝ «Վարդանաց նորարական» ԲԿ-ին (պոլիկլինիկա) հատկացրած 24 մլն դրամը հանրության շրջանում մեծ աղմուկ բարձրացրեց: Ինչից հետո նախարարը որոշել է նահանջել և սրբագրել իր արածը:
Նախարարի մամլո խոսնակ Անահիտ Հայթայանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ հաշվի առնելով բժշկական կենտրոնի հնարավորություններն ու թողունակությունը՝ դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների գումարը նվազել է 20 մլն դրամով: Այս պահին կազմում է 4 մլն դրամ, իսկ նույն ծրագրով կազմակերպության ֆինանսավորումը անցած տարի, կազմել էր 11,9 մլն դրամ:
Ստացվում է, որ գումարը հատկացնելիս Ալթունյանը չգիտեր իր կենտրոնի հնարավորությունների մասին, իսկ երբ իմացավ, 24 մլն-ը 4 դարձրեց: Ընդգծենք, որ պաշտոնական փատաթղթում նշված է՝ այս տարի պոլիկլինիկային հատկացվել է 24 մլն դրամ այլ ոչ թե 4»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը