Այսօր Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում տեղի են ունեցել ռեկտորի ընտրություններ: Առաջադրված միակ թեկնածուն բուհի ռեկտոր, պրոֆեսոր Շահեն Շահինյանն էր:
Բուհի կառավարման խորհրդի 24 անդամներից 23-ը ներկա էին ընտրություններին: Քվեարկության արդյունքում Շահինյանը վերընտրվեց ռեկտորի պաշտոնում, նրա թեկնածությունն անցավ միաձայն:
Նախորդ անգամ պարոն Շահինյանն ընտրվել էր 18 «կողմ» ձայներով, մեկ քվեաթերթիկ էլ անվավեր էր ճանաչվել:
Կոնսերվատորիայի ռեկտորը նշեց, որ որ ոչ ոք չի ցանկացել առաջադրվել այդ պաշտոնում. «Մենք մեկ ամիս շարունակ սպասում էինք, որ կլինեն մարդիկ, որոնք հայտեր կներկայացնեն, բայց փաստորեն որեւէ հայտ այդպես էլ չստացանք»,- ասել է նա:
Խորհրդի կազմում էր նաև մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը, ով հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին:
Լրագրողներից մեկի հարցին, թե ինչու է խուսափում որևէ հարցի պատասխանելուց, ասաց, որ հանգստանում է. «, Եթե ուզում եք իմանաք ես շատ լավ եմ, հենց էդպես էլ գրեք»:
Ի դեպ ռեկտորի ընտրությանը ներկա էր նաև Խորհրդի նախագահ Արմեն Սմբատյանը, որը հանդիսանում է Շահեն Շահինյանի հովանովորյալը:
Սոնա Դավթյան
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը