«Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն` եվրոպական տարածաշրջանի երկրներում ընթացիկ տարվա նոյեմբերին գրիպով և սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը համապատասխանում է տվյալ ժամանակահատվածի օրինաչափ ընթացքին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը: Իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքների համաձայն` մեր հանրապետությունում այսօր շրջանառում են գրիպի Ա տեսակի H3 ենթատեսակը և սուր շնչառական վարակների հարուցիչներ` ռինովիրուսներ, ադենովիրուսներ: Նշենք, որ Եվրոպական տարածաշրջանի երկրներում ևս հիմնականում շրջանառում են գրիպի Ա տեսակի H3 ենթատեսակի հարուցիչները: Տարածաշրջանի երկրներում, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնությունում, Վրաստանում դիտվում է նմանատիպ իրավիճակ: Արտավազդ Վանյանի խոսքով՝ գրիպի վիրուսի այլ ենթատեսակներ Հայաստանում այս պահին չեն գրանցվել: Նա նշել է, որ վերջին 10 օրվա ընթացքում ոչ կտրուկ, բայց հիվանդացության ակտիվացում է նկատվում, ինչի մասին վկայում են գրիպի և սուր շնչառական վարակների ուղղությամբ իրականացված օրական մշտադիտարկման արդյունքները: Նա հավելել է, որ ներկայումս գրիպի բռնկում կամ համաճարակ չկա: Հիվանդության առավել մեծ թվով դեպքեր արձանագրվել են երեխաների շրջանում, ինչը պայմանավորված է աշնանային արձակուրդներից հետո ուսումնական գործընթացի վերսկսումով և հիվանդության օդակաթիլային փոխանցմամբ: Սուր շնչառական վարակների և գրիպի կանխարգելման ուղղությամբ ՀՀ առողջապահության նախարարության կողմից, մինչև սուր շնչառական վարակների սեզոնի սկսումը, կազմակերպվել և իրականացվում են կանխարգելիչ և հակահամաճարակային համալիր միջոցառումներ: Հիմք ընդունելով վերը նշվածը` գրիպից ու դրա բարդություններից խուսափելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս. – անհապաղ դիմել բժշկական օգնության:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը