Երբ և ինչու Սիրիայի նախագահը կհեռանա պաշտոնից.ԱՄՆ-ը որոշել է
Ըստ Associated Press-ի՝ Սպիտակ տանը ներքին շրջանառության փաստաթուղթ է պատրաստվել, որում նախանշվել է այն շրջանը, թե երբ Սիրիայի նախագահը կհեռանա իր պաշտոնից: «Դա տեղի կունենա 2017-ի մարտին, և դա կլինի լավագույն շրջանը ԱՄՆ-ի համար, քանի որ այդ ժամանակ արդեն իշխանության եկած կլինի ԱՄՆ-ի նոր նախագահը: Փաստաթուղթը նախատեսված է ամերիկացի այն պաշտոնյաների համար, ովքեր առնչվում են Սիրիայի ճգնաժամի հետ կապված հարցերին»,ասել են Սպիտակ տանը: Ըստ այդմ՝ Ասադը ստիպված է լինելու հեռանալ, քանի որ նրա «ներքին շրջանակը» արդեն իսկ հեռացած է լինելու երկրից: Իսկ Սիրիայի համար նախատեսվում է անցումային կառավարություն: Իսկ դա իր հերթին իրականացվելու է այս տարվա փետրվարից՝ ՄԱԿ-ի ավելի վաղ սահմանած դրույթների հիման վրա:
