ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, ով դեմ էր քվեարկել «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» և կից օրենքների փաթեթին, ԱԺ ճեպազրույցների ժամանակ նշեց, որ օրենքի ընդունման դեպքում, ինքը ևս կվճարի պահանջվող գումարը։ «Եթե օրենք դարձավ, ես օրենք հարգող մարդ եմ. վճարելու եմ, բայց մեր ասածն այն է, որ սա պետբյուջեի լիազորություն դարձնենք և գնանք այն ճանապարհով, որ մենք ենք առաջարկում», - ասաց պատգամավորը՝ նշելով, որ ինքն առնվազն 10 ճանապարհ է առաջարկել պահանջվող գումարները պետբյուջե բերելու համար։
Պատգամավորն ընդգծեց, որ խնդիրը շատ ավելի պարզ է՝ պետությունը յուրաքանչյուր քաղաքացու գրպանը պիտի չմտնի, այլ ինքը պիտի գումար տա այդ խնդիրները լուծելու համար։
«Ցանկացած մարդ էլ ուզում է օգնել բանակին, բայց եթե իշխանությունը կառավարության սկզբունքի հիման վրա գնար խնդրի լուծմանն, ապա շատ ավելի արդյունավետ կլիներ, որովհետև պարտադիրը մարդուն բերում է հակադրվելու», - ասաց նա։
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը