«Ռուսաստանը ոչ թե գերկայսրություն է, այլ մեծ խնդիր». Լիտվայի ԱԳՆ
Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչյուսի խոսքով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է փորձել ստուգել ՆԱՏՕ-ի ամրությունը՝ չսպասելով ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնն ստանձնելուն։ «Ռուսաստանը ոչ թե գերկայսրություն է, այլ մեծ խնդիր: Ես մեծ մտավախություններ ունեմ այդ ժամանակահատվածի առնչությամբ և ոչ միայն հարակից շրջանների, այլև Հալեպի պատճառով, որը, հուսով եմ, այդ ժամանակ դեռ չեն ջնջի Երկրի երեսից»,- հայտարարել է Լիտվայի արտգործնախարարը BBC-ին տված հարցազրույցում։ Լինկյավիչյուսի խոսքով՝ Վլադիմիր Պուտինը կօգտվի Թրամփի՝ նախագահ ընտրվելու և պաշտոնն ստանձնելու ժամանակահատվածից, որպեսզի փորձության ենթարկի Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական պատրաստականությունն ու դիվանագիտական վճռականությունը։
