ՀՀԿ-ից «տղամարդ» ՄԻՊ են պահանջում

ԱԺ-ն երեկ քննարկում էր «ՄԻՊ ընտրության կարգի» մասին ԱԺ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին նախագիծը: Նոր Սահմանադրությամբ կա նոր կարգ ՄԻՊ ընտրության՝ եթե նախկինում պատգամավորների 1/5-ն էր առաջադրում ՄԻՊ թեկնածություն, ապա հիմա կառաջադրի Պետաիրավական հարցերի հանձնաժողովը, որը կընտրի մեկ թեկնածուի, այն էլ կներկայացվի ԱԺ փակ քվեարկությանը, փոխվել է նաեւ համամասնությունը, նոր ՄԻՊ կունենանք ԱԺ պատգամավորների 3/5-րդի ընտրությամբ: Այս փոփոխությունները գործընկերներին ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը: Հիշեցնենք, որ հունվարի 18-ին նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանը կրկնեց իր հրաժարականի դիմումը: ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ ՀՀԿ-ականները սխալ ձեւակերպումներ են անում, երբ ասում են, թե աննախադեպ էր նախկին օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի թեկնածությունը. «Նախորդ օմբուդսմենն էլ է հրաժարական տվել, իսկ առաջինը սկանդալային ֆոնով է հեռացել: Ես ուզում եմ հասկանալ՝ ինչո՞ւ թեկնածուին չպետք է առաջադրի ԱԺ Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը: Դա մոտավորապես նույնն է, թե ՏՄՊՊՀ նախագահի թեկնածություն առաջադրելու լիազորություն ունենա ԱԺ-ն ու նրան առաջադրի ԱԺ Գիտության, կրթության հանձնաժողովը: Այստեղ որեւէ տրամաբանություն գոյություն չունի»: Նիկոլ Փաշինյանը նաեւ ճշտեց՝ արդյոք իշխանությունները հետաքրքրվե՞լ են, թե ինչ տեղի ունեցավ Կարեն Անդրեասյանի հետ, քանի որ շատ լավ աշխատում էր. «Խոսակցություններ կան, որ նրան ստիպել են, հարկադրել են, շանտաժի հետ կապված լուրեր կան, անուններ են նշվում, խոսքը գնում է Վատիկանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Միքայել Մինասյանի մասին: Եթե այս լուրերը իրականությանը համապատասխանում են, ապա ՄԻՊ-ը անձեռնմխելի ինստիտուտ է, ինչ է նշանակում՝ հարկադրել բեմի հետեւում: Այստեղ հանցակազմ չկա՞, չե՞ք կարծում, որ իրավապահ մարմինները պետք է քննեն այդ գործը»: Լեւոն Զուրաբյանը գիտի, թե ինչու ՄԻՊ-ը հրաժարական տվեց. «Նրա վրա եղան անթաքույց ճնշումներ, նախ՝ պատգամավորի կողմից, հետո ԿԳ նախարարի կողմից»: ԲՀԿ խմբակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանի համար էլ էր անհասկանալի՝ ինչպես են Հայաստանում պաշտոնյաները հրաժարական տալիս. «Մեկը գնում է Հունաստան հանգստանալու, հետո իմանում է, որ նախարար չի, մյուսը կառավարության նիստ է անում, մարդկանց հետ հանդիպում է նշանակում, հետո պարզվում է, որ էլ վարչապետ չի: Հիմա էս մեկն էլ ռուբիկ-կուբիկական ռեբուսներով է ուզում հասկացնել, թե ինչու հրաժարական տվեց, դե չենք հասկանում, արի՛ ամբիոնի մոտ կանգնի բացատրի»,- ԲՀԿ-ն առաջարկություն է ներկայացնելու, որ այսուհետ ՄԻՊ-ը հաշվետու լինի ԱԺ-ում: Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց, որ մենք արդեն 20 օր է՝ օմբուդսմեն չունենք եւ հարց է տալիս. «Մի բան փոխվե՞լ է, չէ՛, ես ուզում եմ մենք այնպիսի ՄԻՊ ունենանք, որ նրա բացակայության մեկ օրն էլ ազդի իմ երկրի վրա»: Տարեվերջին ՄԻՊ-ը հաստափոր ու գրագետ զեկույց ներկայացրեց, ինչն էլ պատճառ դարձավ նրա հրաժարականի համար. համոզված է ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հեղինե Բիշարյանը: Ըստ նրա՝ Մարդու իրավունքների պաշտպանը խոսեց բոլոր խնդիրների մասին, ինչից հետո էլ սկսեց պատերազմը: Ռուբեն Հակոբյանն էլ հարկ համարեց կարծիք հայտնել՝ ՄԻՊ-ը պետք է հասկանա, որ իր գործը դժվար է եւ չպետք է ոչ մի դեպքում հրաժարական տա. «Այնպիսի մարդ բերեք, որ ոչ մեկից չվախենա, թե չէ՝ խփել են, ծեծել են, վախեցրել են, ես լուրջ չեմ վերաբերվում դրանց: Ծեծում, կաշառում են նրան, ով թույլ է տալիս դա: Այնպիսի մարդ բերեք, որ կարողանա տղամարդավարի ասի՝ օրենք կա»: Ռուբիկ Հակոբյանը առաջարկեց, որ ՄԻՊ-ի երդման մեջ ավելացնեն՝ «երդվում եմ՝ հրաժարական չեմ տալու արտահայտությունը»: ՀՀ Աժ պատգամավոր, Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանն էլ իր մտահոգությունը հայտնեց.«Իմ գործընկերների այն տեսակետը, որ միայն պետաիրավական հանձնաժողովի քվեարկության արդյունքում մեկ թեկնածու է քվեարկվելու ԱԺ-ում, իրոք մտահոգիչ է, քանզի եթե դա դիտարկենք զուտ տեխնիկական խնդիր անգամ, միևնույն է հանրապետական մեծամասնությունը հանձնաժողովում քվեարկելու է և պատկերը պարզ է լինելու, իսկ եթե երկու հոգի լինեն, պատկերը լրիվ այլ կլինի: Իհարկե, դրական եմ համարում այն մոտեցումը, որ որդեգրել է հանձնաժողովը, որ յուրաքանչյուր պատգամավոր կարող է առաջադրում անել, բայց ես կարծում եմ և առաջարկում, որպեսզի հանձնաժողովում առավելագույն ձայներ հավաքած առնվազն երկու թեկնածուներին ներկայացնեն Ազգային ժողովի լիագումար նիստի քննարկմանն ու քվեարկմանը»,- իր առաջարկը հիմնավորեց Խաչատուր Քոքոբելյանը: Անի Սահակյան

դիտվել է 48 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am