ԱԺ-ում այսօր 2017թ. պետական բյուջեի քննարկմանը ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը քննարկումը շատ ձանձրալի համարեց:
Նա նախ երկու «լավ լուր» հայտնեց` բյուջեի նախագծում ՀՀ քաղաքացիները ազգային տուրք չեն փոխանցելու Զորի Բալայանին ու Հայաստանում ծովագնացության զարգացմանը: Եվ մյուս լավ լուրը` բյուջեի նախագծով նախատեսված չեն նաև միջոցներ հայկական առաջին տիեզերական արբանյակի կառուցման համար:
«Եկող տարվա բյուջեի նախագծից հանվել է ազգային տուրքը Զորի Բալայանին՝ ՀՀ-ում ծովագնացության եւ նավատորմի զարգացման համար, ինչպես նաեւ՝ չենք ունենա հատկացումներ հայկական տիեզերագնաց արբանյակ սարքելու համար»:
Ըստ նրա՝ եթե ներդրումներ չեղան եկող տարի, ապա բոլոր ծրագրերը կլինեն ձայն բարբառո. «Իսկ մեր արտաքին պարտքը հատել է հոբելյանական հինգ միլիարդի սահմանը: Իսկ չինգա-չունգի լոգոյի ստեղծումը, որի միջոցով պետք է ներդրումներ լինեին, այդպես էլ չեղավ, ավելին՝ այդ լոգոյի համար ծախսված 450 մլն դրամի համար որեւէ մեկը պատասխան չտվեց: Կոռուպցիայի դեմ պայքարը եւս տեւեց հոբելյանական տասը օր, որից հետո համակարգերը վերադարձան հին, բարի ավանդույթներին»:
Ինչ վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարին, ըստ պատգամավորի, կառավարության հաղթական հայտարարությունները տևեցին ընդամենը 10 օր, որից հետո բոլոր կոռուպցիոն համակարգերը վերադարձել են հին, բարի ավանդույթներին:
Սոնա Դավթյան
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը