Խորհրդարանում լրագրողներիհետ զրույցում փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, անդրադառնալով ապօրինի հարստացման քրեականացման մասին նախագծին, նշեց, որ ներկայումս հստակեցվող հակակոռուպցիոն ռազմավարությամբ համապատասխան մարմինները հրապարակված տվյալի վերաբերյալ պարտավոր են լինելու հաշվետվողականության:«Ապօրինի հարստացման քրեականացումը հույս ունենք և ներկայացրել ենք այդ տրամաբանությամբ, որպեսզի դառնա արդյունավետ պայքարի մեխանիզմ»,- ասաց նա:
Ինչպես փաստեց՝ արդյունքում հրապարակային է լինելու պաշտոնյայի գույքը, չնայած հիմա էլ է հրապարակային: Եվ եթե գույքի ավելացումը չունի բացատրություն, ապա անձը պետք է ենթարկվի որոշակի պատժամիջոցների:
«Եթե հրապարակված տվյալ է, այդ տվյալի վերաբերյալ պետք է հաշվետվողականություն լինի, և դուք էլ հանրության մնացած անդամների հետ հետևելու եք դրան: Հուսով եմ, որ սա գործուն մեխանիզմ է, ամեն դեպքում այլ երկրներում աշխատել է»,- ասաց փոխվարչապետը:
Հարցին, թե ի՞նչ երաշխիք, որ այս փոփոխությունն իրականում կգործի, պատասխանեց. «Մեր խնդիրը նախաձեռնելն է, մենք նախաձեռնելու ենք, ներկայացնենք»:
Սոնա Դավթյան
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը