Այսօր գիշեր հնարավոր է Երեւանում տեղա առաջին ձյունը: Հայաստանի գրեթե բոլոր մարզերում այսօր արդեն ձյան տեսքով տեղումներ գրանցվել են: ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը առանձնացրեց այն շրջանները, որտեղ դեռ ձյուն չի տեղացել:
— Պարոն Սուրենյան, Հանրապետության ո՞ր հատվածներում է այսօր ձյուն տեղացել:
— Ավելի հեշտ է ասել՝ որտեղ չի տեղացել: Բացառությամբ Արարատյան դաշտի (Արարատ, Արմավիր), Արագածոտնի նախալեռնային հատվածների, Վայոց ձորի նախալեռնային գոտիների (Վայք, Արենի, Եղեգնաձոր) եւ Երեւանի՝ մյուս բոլոր հատվածներում տեղումները հիմանականում ձյան տեսքով են: Հանրապետության շրջանների զգալի մասում առաջացել է ձնածածկույթ: Առանձին հատվածներում առկա են քամիներ, բուք, ճանապարհներին մերկասառույց: Շրջանների զգալի մասում խիտ մառախուղ է, ցածր հորիզոնական տեսանելիություն. հատկապես Սյունիքի մարզում եւ Արցախում տեղեր կան, որ հորիզոնական տեսանելիությունը 10 մետրից էլ փոքր է:
— Որտե՞ղ է այս պահին ձյան ծածկույթն ամենաշատը եւ որքան է կազմում:
— Ներկա պահին մենք ձնածածկույթի մասին չենք կարող խոսել, որովհետեւ դիտարկումը կատարվելու է առավոտյան ժամը 07-ին, բայց ներկա պահին, դատելով հարյուրավոր բնակավայրերից ինձ ուղարկված լուսանկարներից, պարզ երեւում է, որ գրեթե բոլոր վայրերում, որտեղ տեղումներ կան, ձյան ծածկ ձեւավորվել է: Հատկապես Լոռիում եւ Տավուշում տեղումները բավական ինտենսիվ են:
— «Հիդրոմետ» ծառայությունը կանխատեսել էր 20-25 սանտիմետր ձյան ծածկ Հանրապետության որոշ հատվածներում: Այդ կանխատեսումն իրականացե՞լ է:
— Այդ կանխատեսումը վերաբերում է այսօր գիշերվան եւ վաղը առավոտվան:
— Այսինքն դեռ ամեն ինչ առջեւո՞ւմ է:
— Այո, ցիկլոնի պիկը այսօր գիշերը եւ վաղն առավոտյան է: Վաղը կեսօրից հետո ցիկլոնն աստիճանաբար կկորցնի իր ուժը: Ճիշտ է, տեղումները կշարունակվեն մինչեւ երեկո, բայց ամեն դեպքում ինտենսիվությունը կթուլանա:
— Երեւանում այսօր ձյո՞ւն է սպասվում:
-Երեւանի բարձրադիր հատվածներում (Քանաքեռ, Ջրվեժ, Նոր Նորք, Նորք Մարաշ) գիշերը եւ լուսադեմին ցուրտ օդի ներհոսքի ամենապիկ պահին հնարավոր է թաց ձյուն տեղա:
armtimes.com
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը