«Վերջին 10-12 տարիներին ՀՀ-ում 5-6 կառավարություն է փոխվել, բայց տնտեսական մոդելը չի փոխվել»,- այսօր Ազգային ժողովում 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ քանի դեռ այս տնտեսական մոդելն է գործում, ապա Հայաստանի տնտեսությունը, պատգամավորի խոսքով, կախված է լինելու, այսպես ասած, արտաքին շոկերից: Այդ պայմաններում, նրա խոսքով, ընդամենը երկու տեղեկություն ենք փորձելու ճշտել՝ հանքաքարի միջազգային գինը ինչքա՞ն է, և քանի՞ մարդ է խոպան գնացել:
«Տարիներ շարունակ իշխանությունները խոսում են՝ ռազմարդյունաբերական համալիր, ռազմարդյունաբերության համալիր, բայց բյուջեի նախագծում ռազմարդյունաբերական համալիր կապակցությունն օգտագործված է ընդամենը մեկ անգամ, այն էլ պոիսկով հազիվ եմ գտել, այն էլ մի ինչ-որ ծրագրի 13 մլն դրամ հատկացնելու կապակցությամբ»,- ասաց պատգամավորը:
Նրա խոսքով՝ այսօր ՀՀ-ում կա 12 հազար 97 հետախուզվող, որոնց 88 տոկոսը հետախուզվում է բանակից խուսափելու համար։ Նա նշեց, որ որոշ փորձագետների գնահատմամբ՝ հետախուզվողների մի զգալի հատված արտերկրում ուսում է ստացել և ներգրավված է բարձր տեխնոլոգիաների ոլորտում. «Մենք պետք է այդ մարդկանց գտնենք ու օրենքով ամրագրենք, որ եթե այդ մարդիկ 5 ամիս, 1 տարի կամավորական ծառայություն իրականացնեն ռազմարդյունաբերական համալիրի համար, ՀՀ-ն այդ մարդկանց հետ իր հաշիվները փակված կհամարի։ Ռազմարդյունաբերական համալիրը իր հետևից տնտեսության բոլոր ճյուղերն է տանելու»։
Սոնա Դավթյան
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը