Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն (ՀՎԿԱԿ) գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը տեղեկացրեց, որ վերջին 15 օրվա ընթացքում Հայաստանում սկսվել է շրջանառվել գրիպի A տեսակի H3 ենթատիպը:
Նրա խոսքով՝ դպրոցական արձակուրդների ավարտից հետո դպրոցներում և մանկապարտեզներում ամենօրյա դիտարկում է անցկացվում, քանի որ թիրախային խումբ են հանդիսանում հենց այդ կազմակերպությունները՝ հատկապես նկատվում է 0-14 տարեկան երեխաների մոտ:
ՀՎԿԱԿ գլխավոր տնօրենը բնակիչներին հորդորում է թեթև նախանշանների դեպքում անմիջապես մեկուսացնել տվյալ անձին՝ լինի դա երեխա, թե մեծահասակ: Գործատուներին ևս խորհուրդ տվեց հիվանդ աշխատակիցներին թույլ չտալ ներկայանալ աշխատանքի. «Շատ դեպքերում թեթև նախանշաններ ունենալու դեպքում մարդիկ շտապում են աշխատանքի՝ մտածելով, որ չգնալով՝ կարող են աշխատանքից զրկվել: Ես ուղղակի մեր գործատուներին եմ դիմում. թույլ մի՛ տվեք, որ թեթևակի նախանշանների դեպքում անգամ մարդիկ գան աշխատանքի՝ հատկապես այնպիսի կազմակերպություններում, որտեղ բավականին մեծ հոսքեր կան: Դրանով դուք կարող եք պարալիզել և՛ ամբողջ կոլեկտիվը, և՛ տվյալ անձի առողջական վիճակը»:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը