Քարիմովի դուստրը հոր անունով հիմնադրամ է ստեղծել
Ուզբեկստանի հանգուցյալ նախագահ Իսլամ Քարիմովի կրտսեր դուստրը՝ Լոլա Քարիմովան, հայտարարել է, որ ստեղծում է բարեսիրական հիմնադրամ մոր՝ Տատյանա Քարիմովայի հետ միասին` հոր՝ Իսլամ Քարիմովի հիշատակին: Հիմնադրամը կզբաղվի Իսլամ Քարիմովի անվան թանգարանի ստեղծմամբ եւ Ուզբեկստանի մշակութային պատմական եւ գրական ժառանգության հանրայնացմամբ: Ներկայումս երկրի ղեկավարի պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնում է վարչապետ Շավկատ Միրզյաեւը, իսկ դեկտեմբերի 4-ին նշանակված են նախագահական ընտրություններ:
