Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը նշեց, որ 2017 թվականի պետական բյուջեի նախագծով առողջապահության բնագավառին հատկացվում է 85 միլիարդ 772 միլիոն դրամ։
Ինչպես ասաց՝ անգամ ամենազարգացած երկրներում առողջապահության ոլորտում ներդրվող միջոցները երբեք շատ չեն լինում։
«Կարծում եմ՝ կարիք չկա չէ դա հիշեցնելու... Բյուջետային միջոցների 78 տոկոսը նախատեսված է արտահիվանդանոցային և հիվանդանոցային ծառայությունների համար։ Արտահիվանդանոցային ծառայությունների համար նախանշվող 14 ծրագրերի համար նախատեսվում է հատկացնել 27.4 միլիարդ դրամ, հիվանդանոցային ծառայությունների համար նախատեսվող 17 ծրագրերի համար՝ ավելի քան 39 միլիարդ դրամ։ Անցած տարված համեմատ շեղումը կազմում է 639 միլիոն դրամ կամ 1.6 տոկոս՝ պայմանավորված պահպանման ծախսերի կրճատմամբ և որոշ ծառայությունների ծավալների վերանայմամբ»,- նշեց Լ. Ալթունյանը։
Ինչպես փաստեց՝ 2017 թվականին կշարունակվեն սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված զինծառայողների, ինչպես նաև փրկարար ծառայողների և նրանց ընտանիքի անդամների աջակցությանն ուղղված ծրագրերը, սոցիալական փաթեթի շահառուներին մատուցվող բժշկական օգնության ծառայությունները:
Այնուհետև տեղեկացրեց, որ սրտի վիրահատությունների իրականացման ծրագրի համար նախատեսվել է 3 միլիարդ դրամ։ Ինչպես նաև 2017 թվականին կշարունակվեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրի դրույթներից բխող՝ մարզային առողջապահական համակարգի արդիականացումը և զարգացումը։
Սոնա Դավթյան
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը