«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանում կառավարության փոփոխություններին զուգընթաց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ազատվեց աշխատանքից: Նման որոշում կայացվեց սույն թվականի հոկտեմբերի 6–ին` Կառավարության նիստում:
Ըստ որոշման՝ Սուրիկ Խաչատրյանն իր պաշտոնից ազատվեց ինքնակամ` սեփական դիմումի համաձայն:
«Փաստին» հայտնի է դարձել Խաչատրյանի պաշտոնանկության որոշ մանրամասներ: Քանի որ Խաչատրյանը լուրջ ազդեցություն ունի ՀՀ ղեկավար բոլոր օղակների վրա և այդքան էլ հեշտ խնդիր չէր նրանից ինքնակամ ազատվելը` Սերժ Սարգսյանը այդ գործողությունը կատարել է իրեն հատուկ տակտով:
Սուրիկ Խաչատրյանը հրավիրվել է նախագահական նստավայր և զարմանքով նկատել, որ Սերժ Սարգսյանի սեղանին դրված են իր բժշկական փաստաթղթերը: Նախագահը «զայրացել է» և ասել` հո այս աթոռին չես մեռնելու, Սուրիկ, շտապ գնա առողջական խնդիրներդ կարգավորիր, որից հետո ես քեզ պաշտոն կտամ:
Սերժ Սարգսյանի նման վերաբերմունքից նվաղած ու շոյված Լիսկան նախագահական նստավայրից դուրս գալուց հետո կառավարություն է ներկայացրել իր հրաժարականի դիմումը…»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Լուսանկարը՝ Photolure-ի
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը