ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում կայացրեց Սիրիայի Արաբական Հանրապետության` ազգությամբ հայ քաղաքացիների կողմից Սիրիայից 2012 թվականի հուլիսի 1-ից հետո ընկած ժամանակահատվածում Հայաստան ներմուծված ավտոմեքենաների մաքսային վճարների և օրենքով սահմանված կարգով մաքսային մարմիններին վճարման ենթակա այլ վճարների վճարման հետ կապված ֆինանասական ծախսերը կատարելու նպատակով՝ պահուստային ֆոնդից պետական եկամուտների կոմիտեին հատկացնել 233 միլիոն 365 հազար դրամ: Կառավարության այս որոշման նախագիծը գործադիրի հավանությանը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը: Նա ասաց, թե գումարը հատկացվելու է բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պարտադիր վճարներ» հոդվածով, որից հարկային եկամուտների եւ պետական տուրքի գծով` 231 միլիոն 223 հազար դրամ, մաքսավճարի գծով` 2 միլիոն 142 հազար դրամ: Այս որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ վարչապետի 2016 թվականի ապրիլի 15-ի հանձնարարականից՝ նպատակ ունենալով աջակցություն ցուցաբերել պատերազմական իրադարձությունների հետևանքով Հայաստանի Հանրապետությունում բնակվող բազմաթիվ սիրիահայերին:
Փայլակ Ֆահրադյան
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը