Ում դեմ են ուղղված «ՆԱՏՕ-Վրաստան 2016» զորավարժությունները
««ՆԱՏՕ-Վրաստան 2016» հրամանատարա-շտաբային զորավարժությունները ուղղված են երկրի պաշտպանունակության ամրապնդմանը։ Մենք ցանկանում ենք ամրապնդել մեր պաշտպանունակությունը, որպեսզի բերենք ավելի շատ կայունություն, խաղաղություն։ Մեր պաշտպանունակության ամրապնդումն ու խորացումը ոչ մի կերպ ուղղված չէ որևէ մեկի դեմ, այն միանշանակ ուղղված է մեծ կայունությանն ու խաղաղությանը»,-Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ հայտարարել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին: Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ը հայտարարել էր, որ ռուսական կողմը ՆԱՏՕ-Վրաստան զորավարժությունները դիտարկում է որպես տարածաշրջանի կայունության ու խաղաղության հանդեպ լուրջ սպառնալիք։ «ՆԱՏՕ-Վրաստան 2016» զորավարժությունները Թբիլիսիի մոտ մեկնարկել են նոյեմբերի 10-ին։
