Թրամփի դուստրը՝ընտրություններից հետո օտարերկրյա առաջնորդի հետ առաջին հանդիպմանը
Reuters-ը՝ մանրամասնելով, որ հանդիպումը կայացել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ հայտնում է,որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 8-ին կայացած ընտրություններից հետո առաջին անգամ հանդիպել է օտարերկրյա առաջնորդի հետ: 2 ղեկավարի հանդիպմանը ներկա է եղել նաև Թրամփի ավագ դուստրը՝ Իվանկա Թրամփը, ինչը ստիպում է ևս մեկ անգամ մտածել այն թեմայի շուրջ, որ նորընտիր նախագահը երկրի կառավարման հարցում մտադիր է ներգրավել իր ընտանիքի անդամներին:
Թրամփի և Աբեի հանդիպմումը կայացել է Trump Tower-ում և տևել է 1.5 ժամ:
Ճապոնացի պաշտոնյայի խոսքով՝ հանդիպումն անցել է «ջերմ մթնոլորտում»: Աբեն հրաժարվել է այլ մանրամասներ հաղորդել՝ ասելով միայն, որ Թրամփը վստահության արժանի հուսալի առաջնորդ է:
