«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով, Շիրակի նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին, որն այս տարվա հուլիսից Սերժ Սարգսյանի վերահսկողական ծառայության ղեկավարն է, Շիրակի մարզում ու հատկապես Գյումրիում ձեռքից ձեռք են խլում։
Բանն այն է, որ ՀՀԿ-ն որոշել է նրան ռեյտինգային ընտրակարգով առաջադրել պատգամավորի թեկնածու, որպեսզի մարզում ունեցած իր բարձր վարկանիշով ոչ միայն ինքը ընտրվի, այլ նաև իրեն բաժին հասած ձայները գրանցվեն կուսակցության օգտին։ Ու հիմա Շիրակի մարզում ՀՀԿ տարածքային կառույցներից յուրաքանչյուրը ձգտում է, որ Ցոլակյանը հատկապես իր տարածքում առաջադրվի, որ թե՛ բարձր տոկոսներ հավաքի, թե՛ իրենց գործը հեշտացնի ընտրողների ձայները ստանալու առումով։ ՀՀԿ-ում. սակայն, այս հարցերը դեռ չեն որոշվել։ Նախընտրական քննարկումները կսկսվեն նոյեմբերի 26– ին սպասվող ՀՀԿ համագումարից հետո։ Հիշեցնենք, որ Ցոլակյանը լքեց սույն պաշտոնը, քանի որ ՀՀԿ– ՀՅԴ համագործակցության հուշագրի շրջանակներում մարզը հանձնվեց դաշնակցությանը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը