hraparak.am-ը գրում է.Քիչ առաջ «Նաիրիտ» գործարանի մի շարք աշխատակիցներ Կառավարության 3-րդ մասնաշենք են ներխուժել, նրանք պահանջում էին հանդիպում Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի հետ: Նրանք պահանջում են, որպեսզի վերադարձնեն իրենց հինգ ամսվա աշխատավարձը:
Կառավարության 3-րդ մասնաշենքում մի շարք ոստիկաններ էին հավաքված, ովքեր թույլ չէին տալիս, որ ցուցարարները բարձրանան վերեւ: Տեղեկանալով, որ նախարարը Կառավարության հերթական նիստին է, որոշեցին շարժվել դեպի Կառավարություն՝ բաժանվելով երկու թեւի՝ մի մասը գլխավոր մուտքի մոտ կկանգնի, մյուսները՝ ետնամուտքի մոտ:
Նշենք, որ նաիրիտցիները պնդում են, որ նոր նախարարին անգամ դեմքով չեն ճանաչում, չնայած բազմիցս նրա հետ հանդիպում են պահանջել:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը