«Հրապարակ» թերթը գրում է. «Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ողջունել է բանակին 1000 դրամ ազգովի հանգանակելու կառավարության նախաձեռնությունը: Համապատասխան օրինագծի՝ ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունումը խորհրդարանի կողմից Ղուկասյանը համարում է «շատ ճիշտ, տեղին որոշում»:
Պարոն Ղուկասյան, թույլ տվեք մի հարց տալ՝ Դո՞ւք ինչքան աշխատավարձ եք ստանում, եթե, իհարկե, աշխատում եք ինչ-որ տեղ:
Է՜հ, աղջիկ ջան, է՜հ: Դու շատ մեղք ես: Ես էնքա՜ն բան եմ անում, որ ոչ մեկ չգիտի, և ոչ էլ ուզում եմ, որ դու իմանաս, ոչ էլ որևէ հեռուստատեսություն: Դավայ, ուրիշ էլ բան կա՞ հարցնելու:
Այո, Դուք հայտնի եք որպես աստվածավախ մարդ: Մեկ այլ աստվածավախ մարդ՝ ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանը, ԱԺ-ում նախօրեին հայտարարեց, որ բանակի փողն ուտողների քթից Աստված կբերի, նրանք, եթե անգամ իրավապահների կողմից չպատժվեն, Աստծո դատաստանին են արժանանալու: Դո՞ւք ինչ կասեք այդ մասին:
Միանշանակ՝ արժանանալու են Աստծո դատաստանին: Բոլորը, ոչ միայն գեներալները: Ընդհանրապես, ով ժողովրդի փողն ուտում է, Աստծուց անեծք է գալիս»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը