ՀՀ Կառավարության այսօրվա նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը նատողություն արեց Տնտեսական Մրցակցության Պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին: Կարապետյանն անդրադարձավ ՏՄՊՊՀ-ի կողմից 110 միլիոն դրամով տուգանված «Երևան գարեջուր» ընկերությանը: Կառավարության ղեկավարը նշեց, թե չնայած Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն անկախ մարմին է, սակայն դա չի խանգարում իրեն կարծիք արտահայտել: Վարչապետը ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին հորդորեց հանձնաժողովի ջանքերն ուղղել առաջնային սպառում ունեցող ապրանքների շուկա, որտեղ քաղաքացիների դժգոհություններն ավելի շատ են: «Հորդորում ենք ջանքերն ուղղել առաջնային սպառման շուկա, որի վերաբերյալ հասարակությունից հնչող դժգոհությունները շատ են: Դա ավելի կարևոր է, քան գարեջրի շուկան, որտեղ կա լուրջ մրցակցություն»,- նշեց Կարապետյանը: Հիշեցնենք, որ «Երևան գարեջուր» ընկերությունը պատկանում է ԱԺ ՀՀԿ խմբակցության գործարար պատգամավոր Հակոբ Հակոբյանին՝ Պիվի Հակոբին: Վերջինս երեկ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում դժգոհել էր Շաբոյանի որոշումից, եւ հայտնել, որ պատրաստվում է դիմել դատարան, ինչպես նաեւ Սերժ Սարգսյանին:
Փայլակ Ֆահրադյան
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը