«Հրապարակ» թերթը գրում է. «Սեփական ինքնաթիռով Քաթարի մայրաքաղաք Դոհա մեկնած Գագիկ Ծառուկյանը նույն ինքնաթիռով էլ մեկնել է Անթիլիաս` Արամ Ա-ի հետ հանդիպման` հալեպահայության խնդիրների լուծման նկատառումներով: Որքան գումար է այս անգամ ներդնելու այդ խնդրի լուծման համար, մեզ չհաջողվեց պարզել։Հիշեցնենք, սակայն, որ մեկ տարի առաջ նա 500 հազար ԱՄՆ դոլար էր նվիրել: Քաղաքականություն մուտքի նախադռանը կանգնած Ծառուկյանի այս մի այցը Լիբանան ունի մի քանի այլ «հմայքներ» եւս. նախ` Ծառուկյանն առաջ է ընկնում ֆորբսահայ Ռուբեն Վարդանյանից, որը նույնական ծրագիր է սկսել սիրիահայության համար, եւ ապա՝ որքան էլ պարադոքսալ, Ծառուկյանի այս այցը Դաշնակցության պատմական օրրան Անթիլիաս կատարվել է առանց Դաշնակցության եւ նրա առաջնորդ Հրանտ Մարգարյանի ուղեկցումի:Նախկինում նման այցերի ժամանակ Ծառուկյանին ուղեկցում էր հենց ընկեր Հրանտը. նախորդ տարի՝ Անթիլիաս, այս տարի սեպտեմբերին` Իրան, նա բոյով մեկ կանգնած էր գործարարի կողքին:Մեր տեղեկություններով, ՀՅԴ-ի եւ Ծառուկյանի միջով «սեւ կատու» է անցել: Լուրերը, որ դաշնակցականները գնացել՝ Սերժ Սարգսյանին բողոքել են, թե ինչու է Ծառուկյանը կրկին վերադառնում քաղաքականություն` սուփրի վրա մի բերան էլ է ավելանում, նա լուրջ է ընդունել եւ զայրացել է»:
Առավելմանրամասն՝թերթիայսօրվահամարում
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը