«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «2017թ. բյուջեի նախագծով հաջորդ տարվա համար կառավարության աշխատակազմի «Տեղեկատվության եւ վերլուծության կենտրոն» ՊՈԱԿ-ին նույնքան գումար է հատկացվել, որքան հատկացվել էր այս տարի՝ 191 մլն դրամ կամ մոտ 400 հազար դոլար:
Հիշեցնենք, որ միայն 2016թ. համար այդ ՊՈԱԿ-ը նախատեսում էր ֆինանսավորել 5480 համացանցային եւ այլ հրապարակում, որոնցից յուրաքանչյուրի միջին արժեքը 15.100 դրամ է: Փաստորեն, նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը եւս պատրաստվում է օգտվել ստատուսչիկների ծառայություններից:Սույն ՊՈԱԿ-ը գոյություն ունի վաղուց՝ դեռեւս Անդրանիկ Մարգարյանի վարչապետության շրջանից, բայց այն ժամանակ ֆինանսավորվում էր միջազգային կառույցների կողմից: Ավելի ուշ այն ֆինանսավորվել է բյուջեից, բայց ոչ այս չափով, այլ կրկնակի-եռակի անգամ քիչ: ՊՈԱԿ-ի ֆինանսավորումը կտրուկ մեծացել է վերջին մի քանի տարիներին:
Նախկինում սույն գործը մի փոքր ավելի քաղաքակիրթ է եղել, մեր տեղեկություններով այն սկսել է ֆեյսբուքյան ստատուսների մակարդակի իջնել վարչապետ Հովիկ Աբրահամյանի օրոք»:
Առավելմանրամասն՝թերթիայսօրվահամարում
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը