«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի գլխին սև ամպեր են կուտակվել: Եվ այս վիճակը ստեղծվեց այն ժամանակ, երբ հայտնի դարձավ, որ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը հրաժարվել է իր նախորդի` Արմեն Աշոտյանի` ԿԱԻ-ի կողմից ստացված «Տուարեգ» մակնիշի ավտոմեքենայից, և այն աճուրդի է հանվել: Այսպես՝ նախ վերահսկիչ պալատն այստեղ ստուգումներ իրականացրեց` եզրակացնելով, որ ընկերությանը տրամադրված 140 մլն դրամաշնորհը սխալ է ծախսվել:
Ապա ՀՀ գլխավոր դատախազությունը այս եզրակացության հիման վրա քրեական գործ հարուցեց, որը նախաքննության փուլում է: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ հիմա էլ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն է ստուգումներ իրականացնում հարկային պարտավորությունների մասով: Ընկերության տնօրեն Նորայր Ղուկասյանը «Ժողովուրդ»-ին պարզաբանեց, որ ՊԵԿ-ի ստուգումները 2012-13թթ-ին են վերաբերում. «Ես պնդում եմ, որ ընկերությունը ոչ մի խախտում էլ չի արել»,- վստահեցրեց տնօրենը: Հիշեցնենք, որ չարաբաստիկ «Տուարեգը» ԿԱԻ-ն նվիրել էր նախկին նախարար Արմեն Աշոտյանին:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը