«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արդեն երկու օր է, գործարար ու քաղաքական դաշտը քննարկում է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի եւ գարեջուր արտադրողների միջեւ առաջացած վեճը: Ինչպես հայտնի է, Երեւան գարեջուր ընկերությունը 110 մլն դրամ տուգանքի է ենթարկվել: Գյումրու գարեջուր գործարանի նկատմամբ եւս տուգանք գրելու գործընթաց է սկսվել ու էլի խոսքը մեծ թվերի հասնող տուգանքի մասին է: Հասկանալի է, որ այս տուգանքները իրենց մեջ նաեւ ունեն նաեւ քաղաքական բաղադրիչներ, քանի որ Սամվել Բալասանյանին, իսկ ավելի ճիշտ նրա որդուն՝ Միսակ Բալասանյանին, խորհրդարանական ընտրություններից հեռու պահելու խնդիր կա: Եւ ահա այս հարցում քաղաքական խարդավանքների գործիքը դառնում է հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը, որը եւս ծնունդով Շիրակի մարզից է: Հիշեցնենք՝ մամուլը գրել էր, որ Շիրակի մարզից պատգամավոր դառնալու հավակնություն ունի նաեւ նախկին ԿԳԲ-ական Ֆելիքս Ցոլակյանը եւ Արման Սահակյանը: Հուսանք՝ հանուն ներիշխանական խարդավանքների, չի վտանգվի աղքատության բարձր ցուցանիշ ունեցող Գյումրու արտադրական հսկայի՝ Գյումրի գարեջրի փակումը»:
Կարդացեք թերթի այսօրվա համարում
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը