<<Հրապարակ>> թերթը գրում է.<<Երեւանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը հերթական անգամ հուսախաբ է եղել։ Երեկ ոստիկանապետի հրամանով գնդապետ Սամվել Ասատրյանը նշանակվել է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ինչին հավակնում էր Կարապետյանը: Նախկին պետի՝ ոստիկանության գնդապետ Գագիկ Ավետիսյանի մահվանից հետո մի շարք ոստիկաններ աչք ունեին այդ տեղի վրա, լուրեր կային, որ Կարապետյանը գլխավոր հավակնորդն է։ Բայց պարզվեց՝ վերեւում մտքափոխվել են։ Ըստ որոշ լուրերի՝ պատճառն այն է, որ Գ․ Ավետիսյանին դեռ չհուղարկավորած՝ ինֆորմացիոն արտահոսք եղավ, որ Կարապետյանն է նշանակվելու այդ պաշտոնին։ Հիշեցնենք, որ «Սասնա ծռերի» դեպքերի ժամանակ Խորենացու փողոցում, ապա Սարի թաղում ոստիկանական ուժերի գործողությունների առիթով ծառայողական քննության արդյունքում օգոստոսի 5-ին մի շարք բարձրաստիճան ոստիկաններ կարգապահական տույժի ենթարկվեցին, իսկ Կարապետյանն օգոստոսի 8-ին ազատվեց աշխատանքից>>։
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը