Իրաքցի զինվորականները՝ԻՊ-ի պատերազմի նախարարին ոչնչացնելու մասին
Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով ռազմական հրամանատարության տեղեկատվական բյուրոյի ֆեյսբուքյան հաղորդագրությունը, իրաքցի զինվորականները հաղորդել են, որ Իրաքի Անբար նահանգում օդուժի հասցրած հարվածի արդյունքում ոչնչացվել է «Իսլամական պետություն» խմբավորման այսպես կոչված` պատերազմի նախարարը: Նախարարի հետ միասին սպանվել են նաև նրան ուղեկցող 3 զինյալներ:
