ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավարը հրաժարական է տվել
BBC News-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավար Ջեյմս Կլեպերը հրաժարական է տվել։ Այդ մասին Ներկայացուցիչների պալատի հետախուզության հանձնաժողովի անդամներին հայտարարել է հենց Կլեպերը. «Ես հրաժարական եմ տվել երեկ երեկոյան, և չեմ ափսոսում ընդունած որոշմանս համար։ Ինձ աշխատելու համար մնացել էր 64 օր»։ Կլեպերը հավելել է, որ աշխատելու է մինչև ԱՄՆ նախագահի պաշտոնից Բարաք Օբամայի հեռանալը։ Կլեպերի հայտարարությունը հնչել է այն բանից հետո, ինչ հանձնաժողովի անդամներից դեմոկրատ Ադամ Շիֆը ենթադրել է, որ Կլեպերն իր պաշտոնում կմնա նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի նախագահության ժամանակ։ Կլեպերը ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավար է դարձել 2010 թվականի օգոստոսին՝ Սենատի որոշումից հետո։
