ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը Ռուսաստանից Հայաստան տրանսֆերտների կտրուկ նվազումը որոշակիորեն կապում է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հետ: Ազգային ժողովում ՀՀ 2017թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ Ջավադյանն ընդգծեց, որ ՀՀ քաղաքացիները ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո որևէ խոչընդոտ չունեն Ռուսաստանում աշխատած գումարները իրենց հետ բերելու առումով:
«Այդ առումով նախկինի նման որևէ խոչընդոտ չկա: Նախկինում թե Ռուսաստանում, թե մեզ մոտ գումար տեղափոխելու սահմանափակումներ կային: Հիմա չկան այդ սահմանափակումները, և քաղաքացիները կարող են հանգիստ գումարները իրենց հետ բերել՝ որքան էլ այն կազմի: Շատերը, օգտվելով առիթից, փողերը բանկերով չեն ուղարկում, այլ իրենց հետ են բերում»,- պարզաբանել է Ջավադյանը:
Նա հավելեց, որ ընդհանրապես վերջին երեք տարիներին Ռուսաստանից Հայաստան տրանսֆերտները նվազել են շուրջ 600 միլիոն դրամով: Այս տարի ևս որոշակի նվազման միտում կա: Ջավադյանն ընդգծեց, որ տրանսֆերտների այս տարվա ծավալների մասին ամբողջական տեղեկատվությունը ԿԲ-ն կհրապարակի դեկտեմբերին:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը