Էդմոն Մարուքյանի առաջարկը Կարեն Կարապետյանին

Հայաստանի Հանրապետության վարչապետ պարոն ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ Հարգելի՛ պարոն Կարապետյան, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 66-րդ հոդվածի համաձայն՝ ներկայացնում եմ հետևյալ առաջարկությունները «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ, կոդ՝ Կ-1115-11.11.2016-ՊԱ-010/0) վերաբերյալ. Առաջարկում եմ Նախագծից հանել դրոշմանիշային վճարներին և դրանք վճարող անձանց վերաբերող դրույթները, քանի որ Նախագծի 11-րդ հոդվածով սահմանվող անձիք այժմ էլ իրենց ուղղակի և անուղղակի հարկերի միջոցով վճարում են թե՛ բանակի, թե՛ պետական, այդ թվում նաև՝ զինվորական կենսաթոշակների համար: Նախագծով առաջարկվող հատուկ հիմնադրամի (այսուհետ՝ Հիմնադրամ) միջոցների հավաքագրման համար գոյություն ունեն այլ աղբյուրներ, որոնք կլինեն անհամեմատ ավելի եկամտաբեր և արդարացի: Մասնավորապես. Պետական եկամուտների կոմիտեի կողմից հիմնադրված Դիլիջանի ուսումնական կենտրոնը, որի կառավարումն այժմ փոխանցվել է Պետական գույքի կառավարման վարչությանը, կառուցվել է 33 մլն ԱՄՆ դոլար պետական միջոցներով: Դրա կառուցումն ու գույքի ձեռքբերումն իսկզբանե հարուցել է հասարակության արդարացի դժգոհությունը, քանի որ կենտրոնի համար ձեռքբերված գույքը եղել է չափազանց թանկ և ճոխ, հաճախ նաև անհարկի: Կենտրոնի միայն կադաստրային արժեքը 12 մլրդ ՀՀ դրամ է: Առաջարկում եմ վաճառել ուսումնական կենտրոնն ամբողջությամբ կամ դրա անշարժ և շարժական գույքը, իսկ վաճառքից գոյացած միջոցները փոխանցել Հիմնադրամին: Այլ դեպքում կենտրոնի շենքը կարող է տրվել վարձակալության, իսկ վարձավճարն ուղղվել Հիմնադրամի միջոցների համալրմանը: Ընթացիկ տարվա նոյեմբերի 02-ին Հանրապետության Նախագահը հանձնարարել է «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ, «Փարկինգ Սիթի Սերվիս» ու «Լոկատոր» ՓԲԸ կոնսորցիումի հետ բանակցությունների միջոցով սեղմ ժամկետներում համապատասխան իրավական մեխանիզմներ մշակել, որպեսզի սեփականության ձևով պայմանավորված նրանց գործառույթները, այդ թվում՝ ֆինանսական հոսքերի տնօրինումն ու կառավարումն անցնեն պետական և համայնքային կառույցներին: Այսինքն, այսուհետ ճանապարհային երթևեկության կանոնների և մեքենայի կայանման կարմիր գծանշումների խախտման տուգանքները մասնավոր սեկտոր չեն գնալու, այլ ամբողջությամբ ուղղվելու են պետական/համայնքային բյուջե: Ընդ որում, բազմիցս նշվել է, որ այդ խախտումների դիմաց գանձվող գումարները չեն կրում ֆինանսական հոսքերի հավաքագրման միջոց, այլ նպատակ ունեն ապահովելու և բարձրացնելու երթևեկության անվտանգությունը[1]: Այսպիսով, առաջարկում եմ ճանապարհային երթևեկության կանոնների և կարմիր գծերի խախտման տուգանքներն ամբողջությամբ փոխանցել Հիմնադրամին, այլ ոչ թե ոստիկանության արտաբյուջետային հաշիվ, Երևանի քաղաքապետարան կամ այլուր: Այսպես, ոստիկանության արտաբյուջետային հաշվի տույժերից, տուգանքներից գոյացած եկամուտները կազմել են. 2013 թվականին՝ 8,616,882.71 ՀՀ դրամ, 2014 թվականին՝ 10,782,612.50 ՀՀ դրամ, 2015 թվականին՝ 11,257,671.09 ՀՀ դրամ, 2016 թվականի տարեկան ճշտված նախահաշվով՝ 11,100,000.00 ՀՀ դրամ, 2016 թվականի 1-ին կիսամյակին փաստացի՝ 4,457,058.40 ՀՀ դրամ: Կարմիր գծերի խախտման տուգանքներից 2013 թվականին հավաքագրվել է 280 մլն ՀՀ դրամ: 2014 թվականի միայն 1-ին կիսամյակի դրությամբ հավաքագրվել է մոտ 400 մլն ՀՀ դրամ[2]: Ընդ որում, ոստիկանության և առհասարակ կառավարության ու կառավարությանն առընթեր ուռճացված կառույցները կրճատելու հաշվին ևս կգոյանան հավելյալ միջոցներ, որոնք կարող են ուղղվել պաշտպանության ոլորտին: Մինչդեռ, Նախագծով առաջարկվող լուծմամբ՝ տարեկան հավաքագրվելու է 4.5-5 մլրդ ՀՀ դրամ: Առաջարկում եմ Նախագծի անցումային դրույթներում սահմանել, որ օրենքն ունի հետադարձ ուժ՝ մինչև 1994 թվականը ներառյալ, քանի որ մենք ունենք զոհված զինծառայողների բազմաթիվ ընտանիքներ և հազարավոր զինհաշմանդամներ, և որևէ կերպ չի կարող արդարացի համարվել խտրականությունը նրանց հանդեպ: Հիմնվելով պետության պոզիտիվ պարտականության վրա՝ առաջարկում եմ Նախագծի 2-րդ հոդվածում բացի այն զինծառայողներից, որոնց կյանքին կամ առողջությանը վնաս է պատճառվել մարտական գործողությունների հետևանքով, շահառուների կազմում ներառել նաև այն զինծառայողներին, որոնց կյանքին կամ առողջությանը վնաս է հասցվել խաղաղ պայմաններում և ոչ իրենց կողմից կատարված հանցագործության հետևանքով: Շնորհակալություն համագործակցության համար: Հարգանքով՝ ԷԴՄՈՆ ՄԱՐՈւՔՅԱՆ

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Բարխուդարլի, Խեյրիմլի․․․ Փաշինյանն ադրբեջաններեն տեղանուններ հնչեցնելով թվարկել է հաջորդիվ հանձնվելիք տարածքները Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասին Զելենսկին և Մակրոնը քննարկել են ՀՕՊ ոլորտում համագործակցությունը ԵՊՀ գիտխորհուրդը վերածվել է որոշումները դակողի, լուռ հետևում է, թե ինչպես է ԵՊՀ-ն կորցնում իր դեմքը Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի երկխոսություն սկսել․ Ստուբ ԱՄՆ Կոնգրեսում կասկածում են Ուկրաինային նոր ֆինանսական օգնության փաթեթ տրամադրելու հարցում Դու եկար որպես աստղ, հեռանում ես որպես լեգենդ․ «Բարսելոնան» հայտարարել է Լևանդովսկու հեռանալու մասին Ուսուցիչների գործն ուզում են կոծկե՞լ. Հանրայինը արդարացնում է ՔՊ քարոզարշավին մասնակցած ուսուցիչներին Թրամփից ու Պուտինից հետո՝ Վուչիչը Տղե’րք, ներեք մեզ, երբ դուք լուռ զոհվում էիք, մենք լռում էինք… Աշոտ Մինասյան Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում Ժողովուրդը ՔՊ-ին ատում է. Արմեն Աշոտյան (Տեսանյութ) ՔՊ -ի քարոզարշավի ժամանակ քաղաքացիները վանկարկում են․ «Սամվե՛լ, վարչապե՛տ» Մոուրինյուն նոր կիսապաշտպան է ընտրել «Ռեալի» համար Մոսկվայում հաջորդ շաբաթ անոմալ շոգ է սպասվում ՌԴ ԱԳ նախարարը Արևմուտքին մեղադրել է Ուկրաինայում «լեզվական ցեղասպանությունը» լռության մատնելու մեջ «Ֆրանսիայից մի բավականին հետաքրքիր տեղեկություն…». Հակոբ Բադալյան Իրանի կառավարությունում ընդունել են ապրանքների գների կտրուկ բարձրացման փաստը․ Al Jazeera ՔՊ քարոզչության շպարգալկաներ. կռուտիտների ժողովածու` հարց N 1․ «Հրապարակ» Մոտ 90-120 միլիոն ռուբլի․ Պուգաչովայի՝՝ թոռանը նվիրած տան արժեքը Ե՞րբ կհրապարակվի «սնկի գործով» վճիռը Չգիտեմ ավելի լավ է համբալ լինես, թե Ալիևի տուզիկը․ Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանին «Երկու օր ա՝ լեզվին են տալիս Ռուսաստանի դեմ, իրենց բոլոր մեղքերը փաթաթում են հիմա էլ ՌԴ–ի վզին». Քոչարյան Թուրքիան շարունակում է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ՝ F-35 կործանիչների գնման շուրջ․ Էրդողան #ՀԻՄԱ․ Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին․ կոնսենսուս –1 (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am