«Արևմուտքն աջակցում է ԴԱԻՇ-ի ահաբեկիչներին». Էրդողան
Արևմուտքն այսօր հանդես է գալիս ԴԱԻՇ-ի ահաբեկիչների կողմից։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ ելույթ ունենալով Պակիստանի խորհրդարանում, տեղեկացնում է Anadolu գործակալությունը։ Էրդողանը հայտարարել է, որ ԴԱԻՇ-ի ահաբեկիչները ոչ մի առնչություն չունեն իսլամի հետ։ «Դրանք մարդասպաններ են, որոնք թափում են մուսուլմանների արյունն ու որոնք անհրաժեշտ է ոչնչացնել։ Հակառակ դեպքում ո՛չ Թուրքիայում, ո՛չ Պակիստանում, ո՛չ էլ ողջ իսլամական աշխարհում կայունություն չի լինի: Թուրքիան ակտիվ պայքար է մղում ԴԱԻՇ-ի ահաբեկիչների դեմ։ Ոչ ոք իսլամին ավելի մեծ վնաս չի հասցրել, քան ԴԱԻՇ-ի ահաբեկիչները։ Թուրքիան լուրջ պայքար է մղում ԴԱԻՇ-ի դեմ ինչպես իր տարածքում, այնպես էլ Սիրիայում և Իրաքում։ Այդ պայքարը շարունակվելու է»,- ասել է նա։
