ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչը հանդես է եկել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի 3-րդ կոմիտեում A/C.3/71/L26 բանաձևի նախագծի առնչությամբ ՀՀ դիրքորոշման բացատրությամբ. «Հայաստանը մշտապես եղել է ժողովրդավարության, հիմնարար ազատությունների և մարդու իրավունքների՝ ներառյալ ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի խթանման ջատագովը։ Մեր կարծիքով, մարդու հիմնարար ազատությունների հետ կապված իրավիճակները պետք է քննարկվեն և դիտարկվեն այն սկզբունքներով և նորմերով, որոնք մարդու միջազգային իրավունքի մաս են կազմում:
Վերոնշյալ բանաձևը, ներկայացված լինելով մարդու իրավունքների համատեքստում, պարունակում է հղումներ տարածքային ամբողջականության սկզբունքին, որոնք կիրառվել են ընտրովի՝ միջազգային իրավունքի այլ սկզբունքների՝ ներառյալ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հաշվին, և դուրս են բանաձևի հռչակված նպատակի շրջանակից: Առաջնորդվելով իր հետևողական դիրքորոշմամբ՝ Հայաստանը չի կարող աջակցել այնպիսի մոտեցում, որը դասակարգում է սահմանում միջազգային իրավունքի սկզբունքների միջև»։
«Սույն բանաձևի նախագիծը պարունակում է հղում 2014 թ. մարտի 27-ի 68/262 բանաձևին, որին Հայաստանը դեմ է քվեարկել՝ հաշվի առնելով վերը նշված նկատառումները։ Հիշյալ բանաձևի ընդունման օրը Հայաստանի պատվիրակության կողմից շրջանառվել էր իր քվեարկության բացատրությունը: Մեր մոտեցումներն այդ ժամանակվանից ի վեր չեն փոխվել»:
«Ելնելով վերոհիշյալից՝ Հայաստանը «դեմ» է քվեարկել A/C.3/71/L․26 բանաձևի նախագծին»,- ասվում է ՀՀ մշտական ներկայացուցչության հայտարարության առնչությամբ։
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը